ԻՆՉ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ԻՐԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՌԱՋԻՆ ԱՄԻՍԸ

Վերլուծություն

Այս­պի­սով, այն ի­րա­վի­ճա­կը, ո­րը ստեղծ­վել է ի­րա­նա­կան պա­տե­րազ­մի այս մեկ ամս­վա ըն­թաց­քում, նո­րից ու նո­րից է հու­շում, որ ստան­դարտ ռազ­մա­կան մե­թոդ­նե­րով ա­մե­րի­կա­–իս­րա­յե­լա­կան տան­դե­մը հաղ­թա­նա­կի հաս­նե­լու քիչ հնա­րա­վո­րութ­յուն­ներ ու­նի: Այդ մա­սին է վկա­յում նաեւ ռազ­մա­կան այն պատ­կե­րը, որն այս պա­հին ստեղծ­ված է:

Ա­մե­րիկ­յան (ո­րը փո­խա­ռեց նաեւ Իս­րա­յե­լը) «հին ու բա­րի» պա­տե­րազ­մա­կան ռազ­մա­վա­րութ­յունն Ի­րա­նի դեպ­քում պար­զա­պես չաշ­խա­տեց: Ինչ­պե՞ս է մինչ այս ԱՄՆ–ն, որ­պես կա­նոն, պա­տե­րազմ­ներ վա­րել: Հիմ­նա­կան շեշ­տը դրված է օ­դա­յին հար­ված­նե­րի վրա (ա­վիա­ցիա, հրթիռ­ներ), ո­րոնք հա­կա­ռա­կոր­դին, բա­ցի ո­րո­շա­կի վնաս­նե­ր հասց­նե­լուց, նաեւ հո­գե­բա­նա­կան ա­նե­լա­նե­լիութ­յան վի­ճա­կի են հասց­նում: Այդ հար­ված­նե­րից հե­տո, հատ­կա­պես նոր ժա­մա­նակ­նե­րի պա­տե­րազ­մի փոր­ձով, սկսվում է ցա­մա­քա­յին ներ­խու­ժու­մը, նո­րից ա­պա­հով­ված օ­դա­յին, ար­դեն նաեւ հրե­տա­նա­յին, զրա­հա­տեխ­նի­կա­յի ճնշում­նե­րով, հա­կա­ռա­կոր­դի կա­պի հա­մա­կար­գե­րի պա­րա­լի­զաց­մամբ եւ այլն: Այս­քա­նից հե­տո, սո­վո­րա­բար, հե­տե­ւա­կին գրե­թե գործ չի մնում. միայն մաք­րել այն տա­րածք­նե­րը, որ­տե­ղից հա­կա­ռա­կոր­դը հե­ռա­նում է:

Ա­հա այս տակ­տի­կա­կան մո­տե­ցումն է, որ Ի­րա­նում չաշ­խա­տեց: Օ­դա­յին ճնշում­ներն ակն­հայ­տո­րեն ի­րա­նա­կան բա­նա­կին չհու­սա­հա­տեց­րին: Ի­րա­նը պահ­պա­նում է պա­տաս­խան հար­վա­ծի մի­ջոց­նե­րը, ընդ ո­րում` հա­ճախ ա­մե­րի­կա­–իս­րա­յե­լա­կան տեխ­նո­լո­գիա­կան բա­նա­կին գե­րա­զան­ցող մա­կար­դակ ցու­ցա­բե­րե­լով: Օ­րի­նակ, նա­խօ­րեին ի ցույց դրվեց Ի­րա­նի նո­րա­գույն հրթիռ­նե­րից մե­կը, ո­րը թռիչ­քի ժա­մա­նակ հեշ­տութ­յամբ շրջան­ցում էր ի­րեն չե­զո­քաց­նել փոր­ձող իս­րա­յե­լա­կան ժա­մա­նա­կա­կից եւ միան­գա­մայն թանկ հա­կահր­թիռ­նե­րը: Չ­նա­յած առն­վազն ե­րեկ հա­կահր­թի­ռի (տե­սան­յութ­ում այդ­քանն է ե­րե­ւում) օգ­տա­գործ­ման, ո­րը են­թադ­րում է մին­չեւ 10 մի­լիոն դո­լա­րի ծախս, ի­րա­նա­կան հրթի­ռը, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, հա­ջո­ղութ­յամբ խո­ցում է թի­րա­խը: Ընդ ո­րում, ա­վե­լի վատ են այն դեպ­քե­րը, երբ իս­րա­յե­լա­կան (դաշ­նա­կից­նե­րի) մի­լիո­նա­նոց հա­կահր­թիռ­նե­րը ստիպ­ված են հե­տապն­դել սո­վո­րա­կան ա­նօ­դա­չու­նե­րի: Ընդ ո­րում, չհե­տապն­դել չեն կա­րող. չհե­տապն­դե­լու ցայ­տուն օ­րի­նա­կը դար­ձավ ի­րա­նա­կան մոտ 20 հա­զար դո­լա­րա­նոց ա­նօ­դա­չո­ւի կող­մից ա­մե­րիկ­յան հե­ռա­վոր հե­տա­խու­զա­կան գոր­ծու­նեութ­յան մոտ 6–7 հար­յուր մի­լիո­նա­նոց ինք­նա­թիռ խո­ցու­մը:

Արդ­յուն­քում, ինչ­պես ա­րեւմտ­յան աղբ­յուր­ներն են հաս­տա­տում, ա­րա­բա­կան երկր­նե­րը օգ­տա­գոր­ծել են ի­րենց հա­կաօ­դա­յին մի­ջոց­նե­րի ա­վե­լի քան 80 տո­կո­սը: Նույն պատ­կերն է ԱՄՆ­–ի եւ Իս­րա­յե­լի մոտ, ա­սենք, նրանք ար­դեն նաեւ հար­ձա­կո­ղա­կան ռազ­մա­պա­շա­րի հետ կապ­ված խնդիր­ներ ու­նեն. մաս­նա­վո­րա­պես, ներ­կա պա­հին ԱՄՆ–ն պաշ­տո­նա­պես հաս­տա­տում է, որ օգ­տա­գոր­ծել է ռե­կոր­դա­յին, ան­նա­խա­դեպ քա­նա­կով Tomahawk հրթիռ­ներ, ո­րոնց պա­շար­նե­րը կա­րող է վե­րա­կանգ­նել ոչ թե շա­բաթ­նե­րի կամ ա­միս­նե­րի, այլ` տա­րի­նե­րի ըն­թաց­քում: Ու սա ըն­դա­մե­նը մեկ ամս­վա պա­տե­րազ­մի արդ­յուն­քում, իսկ վեր­ջը դեռ չի էլ ե­րե­ւում:

Ու մյուս կող­մից, հա­կա­ռա­կորդն ան­գամ մո­տա­վոր պատ­կե­րա­ցում չու­նի ի­րա­նա­կան հար­վա­ծա­յին մի­ջոց­նե­րի քա­նա­կի մա­սին: Ճիշտ է, Թ­րամ­փը հա­մա­ռո­րեն խո­սում է ի­րա­նա­կան հրթի­ռա­յին պո­տենց­իա­լը 90 եւ ա­վել տո­կո­սով ոչն­չաց­նե­լու մա­սին, բայց այս հայ­տա­րա­րութ­յու­ննե­րին վա­ղուց է, որ լուրջ վե­րա­բեր­վող չկա: Գու­մա­րած` ա­նօ­դա­չու­նե­րի պար­կը, ո­րը, թե­րեւս, ոչ միայն դեռ հա­մալր­ված է տասն­յակ հա­զա­րա­վոր միա­վոր­նե­րով, այլ նա­եւ ա­րեւմտ­յան աղբ­յուր­նե­րը հայտ­նում են դրսից ե­կող հա­մալ­րում­նե­րի մա­սին: Իսկ ա­հա ի­րա­նա­կան աղբ­յու­րի հա­վաս­տիաց­մամբ, ներ­կա պա­հին կար­գա­վոր­վել է Չի­նաս­տա­նից եր­կա­թու­ղով ռազ­մա­կան բեռ­նե­րի հոս­քը Ի­րան: Ու դա միան­գա­մայն ի­րա­տե­սա­կան է, հաշ­վի առ­նե­լով, որ ներ­կա պա­հին կրկնապատկ­վել է Ի­րա­նի նավ­թարդ­յու­նա­հա­նու­մը, եւ դրա մոտ 90 տո­կո­սը, այն էլ ներ­կա գնե­րով, տե­ղա­փոխ­վում է Չի­նաս­տան:

Արդ­յուն­քում, ինչ­պես քա­նիցս են­թադ­րել էինք, ԱՄՆ–Իս­րա­յել տան­դե­մի հա­մար այս պա­հին կա ի­րա­վի­ճա­կից դուրս գա­լու հաշ­ված թվով ու­ղի­ներ:

­Նախ, բե­կում մտցնե­լու հա­մար անց­նել ցա­մա­քա­յին օ­պե­րա­ցիա­յի, դրա­նում ներգ­րա­վե­լով քրդա­կան, ա­րա­բա­կան ու­ժե­րին, ԻԳԻԼ­–ի «կոն­սեր­վաց­ված» զին­յալ­նե­րին եւ սե­փա­կան ու­ժե­րը: Սա­կան, ինչ­պես «Հեզ­բոլ­լա­հի» դեմ Իս­րա­յե­լի ցա­մա­քա­յին հար­ձակ­ման փորձն է հու­շում, էա­կան հույ­սեր չեն կա­րող լի­նել: Ըստ տար­բեր տվյալ­նե­րի, այս շա­բաթ­նե­րին «Հեզ­բոլ­լա­հը» ոչն­չաց­րել է 100–ից ա­վել իս­րա­յել­յան տանկ, միան­գա­մայն ժա­մա­նա­կա­կից եւ տեխ­նո­լո­գիա­պես հա­գեց­ված: Ի­րա­նի պա­րա­գա­յում այդ կո­րուստ­նե­րը հաս­տատ կբազ­մա­պատկ­վեն, էլ չա­սած, որ ա­մե­րիկ­յան կոա­լի­ցիան տա­րա­ծաշր­ջա­նում պար­զա­պես չու­նի հա­մա­պա­տաս­խան քա­նա­կի զրա­հա­տեխ­նի­կա: Նաեւ հրե­տա­նու եւ այդ կար­գի այլ զի­նա­տե­սակ­նե­րի կրի­տի­կա­կան պա­կաս կա` քիչ թե շատ լուրջ ցա­մա­քա­յին օ­պե­րա­ցիա­յի մա­սին մտա­ծե­լու հա­մար: Կարճ ա­սած, թեեւ Թ­րամ­փը հա­մա­ռո­րեն սպառ­նում է ցա­մա­քա­յին հար­վա­ծով, սա­կայն տե­սա­նե­լի չէ այն ռեալ ու­ժը, ո­րի մի­ջո­ցով նա կա­րող է դա ա­նել:

Երկ­րորդ տար­բե­րա­կը մի­ջու­կա­յին հար­վածն է, կամ ի­րա­նա­կան մի­ջու­կա­յին օբ­յեկտ­նե­րը խո­ցե­լը: Բայց ե­թե Թ­րամ­փի նպա­տա­կը Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի ողջ նավ­թա­գա­զա­յին պո­տենց­իա­լի գրա­վումն է, այլ ոչ թե ռա­դիոակ­տիվ թա­փոն դարձ­նե­լը, ա­պա մի­ջու­կա­յին հար­վա­ծի գնա­լը, մեղմ ա­սած, նպա­տա­կին չի ծա­ռա­յե­լու:

­Մեկ այլ տար­բե­րակ է` քա­ղա­քա­կան ճնշում­նե­րի մի­ջո­ցով բա­նակ­ցա­յին «պա­տու­հան բա­ցե­լը»: Ո­րոշ աղբ­յուր­ներ, այդ թվում` Պա­կիս­տա­նը, խո­սում է միջ­նոր­դութ­յան մա­սին: Մեկ հան­գա­մանք է միայն այս­տեղ խան­գա­րո­ղը. Ի­րա­նը հրա­պա­րա­կավ ներ­կա­յաց­րել է ի­րեն բա­վա­րա­րող պայ­ման­նե­րը, եւ ի­րա­նա­կան իշ­խա­նութ­յու­ններն այդ դիր­քո­րո­շու­մից ար­դեն հետ քաշ­վել, ե­թե ան­գամ ու­զե­նան, չեն կա­րող. դժվար կլի­նի սե­փա­կան հան­րութ­յա­նը բա­ցատ­րել, թե ին­չու այս­քան կո­րուստ­նե­րից հե­տո ո­րո­շե­ցին նա­հան­ջել:

Չ­նա­յած, ե­թե լի­նեն ի­րա­կան բա­նակ­ցութ­յուն­ներ, ո­րո­շա­կի փոխ­զի­ջու­մա­յին տար­բե­րակ­ներ կա­րե­լի է գտնել: Ամ­բողջ հարցն այն է, որ նման ցան­կա­ցած տար­բե­րակ որ­քա­նո՞վ է ըն­դու­նե­լի Նե­թան­յա­հու­ի հա­մար, ով, ե­թե չկա­րո­ղա­նա հաղ­թել Ի­րա­նին, հաս­տատ ներ­քին լրջա­գույն խնդիր­ներ է ու­նե­նա­լու:

­Վեր­ջա­պես, այս օ­րե­րին թրամ­փա­կան ուղ­ղութ­յու­նից խո­սակ­ցութ­յուն­ներ են լսվում, որ ԱՄՆ­–ը կա­րող է պար­զա­պես զոր­քե­րը վերց­նել եւ հե­ռա­նալ` ի­րեն հաղ­թող հռչա­կե­լով: Ե­թե բան չփոխ­վի, սա, թե­րեւս, կա­րող է դառ­նալ Թ­րամ­փի միակ քայ­լը: Ա­ռա­վել եւս, երբ ԱՄՆ­–ում մի­լիո­նա­վոր մար­դիկ են դուրս գա­լիս փո­ղոց` ընդ­դեմ պա­տե­րազ­մի եւ գա­լո­նը ռե­կոր­դա­յին` 4 դո­լա­րից ան­ցած գնի:

­Մի խոս­քով, մո­տա­վո­րա­պես այս ի­րա­վի­ճակն է մեկ ամս­վա պա­տե­րազ­մից հե­տո: Եվս մեկ ա­միս կկա­րո­ղա­նա՞ն պա­տե­րազ­մը շա­րու­նա­կել. ա­մե­նա­մեծ հարցն այս դեպ­քում այն է, թե այդ դեպ­քում Թ­րամ­փը կու­նե­նա՞ գո­նե մի 100 Tomahawk հրթիռ, որ կա­րո­ղա­նա Կու­բա­յի վրա ար­ձա­կել, ինչ­պես որ ե­րա­զում է:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում