Իշխանությունը իրեն թույլ է տալիս, հարկատուներիս հաշվին 10.000 դր.թոշակ ավելացնել, երբ, ընդամենը ամիսներ առաջ, թոշակներն ավելացնելու մասին խոսք չի եղել. Գոհար Մելոյան

Ներքաղաքական

«Ի­րա­վունք»-ը զրու­ցել է գոր­ծա­րար Սամ­վել Կա­րա­պետ­յա­նի քա­ղա­քա­կան ու­ժին միա­ցած սահ­մա­նադ­րա­գետ ԳՈՀԱՐ ՄԵԼՈՅԱՆԻ հետ:

Տի­կին Մե­լո­յան, ինչ­պե՞ս կմեկ­նա­բա­նեք այն, որ, կար­ծես, ժա­մա­նա­կից շուտ սկսվել է նա­խընտ­րա­կան քա­րո­զար­շա­վը: Կու­սակ­ցութ­յուն­նե­րը մրցա­վազ­քի մեջ են, թե ում նա­խընտ­րա­կան պաս­տառն ա­վե­լի մեծ ու շատ կլի­նի փո­ղոց­նե­րում:

— Նախ պետք է նշեմ, որ ո­րե­ւէ ար­գելք չկա քա­րոզ­չութ­յան կամ սահ­մա­նա­փա­կում օ­րենսդ­րութ­յամբ, բա­ցա­ռա­պես ընտ­րութ­յան եւ լռութ­յան օ­րե­րից: Ուղ­ղա­կի այս ի­րա­վի­ճա­կում՝ ա­յո, Դուք ճշգրտո­րեն ընդգ­ծում եք, որ կա­րե­լի է ու­շադ­րութ­յուն գրա­վել մի սպե­ցի­ֆիկ ի­րա­վի­ճա­կի հենց ի­րա­վա­կան հար­թութ­յան մեջ: Ե­թե մշտա­պես մեր ընտ­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րում հա­մա­պա­տաս­խան փաս­տաթղ­թում, այս պա­րա­գա­յում նա­խա­գա­հի հրա­մա­նա­գիրն ըն­դուն­վում է որ­պես կա­նոն իր հա­մար սահ­ման­ված վերջ­նա­ժամ­կե­տի օ­րե­րին մոտ, դա որ­պես կա­նոն պետք է լի­ներ այս դեպ­քում մար­տի 4-ը կամ 5-ը:

Այս տա­րի ան­նա­խա­դեպ պրո­ցես տե­ղի ու­նե­ցավ, երբ նա­խա­գա­հի հրա­մա­նա­գիրն ըն­դու­նե­ցին բա­վա­կա­նին շուտ: Մոտ մեկ ամ­սից շուտ՝ փետր­վա­րի 7-ին: Ին­չու է պետք ու­շադ­րութ­յան ար­ժա­նաց­նել այս հան­գա­ման­քը, ո­րով­հե­տեւ բա­ցա­ռա­պես մեկ սահ­մա­նա­փա­կում է սկսում գոր­ծել՝ բա­րե­գոր­ծութ­յան ար­գելքն է, իսկ բա­րե­գոր­ծութ­յան ար­գել­քը սահ­մա­նող ի­րա­վա­նոր­մը, թե ընտ­րա­կան օ­րենս­գիրք սահ­մա­նող սահ­մա­նադ­րա­կան օ­րեն­քում, թե քրեա­կան օ­րենսգր­քում, բա­վա­կա­նին լայն եւ ա­նո­րոշ է սահ­ման­ված: Կար­ծում եմ, միայն «բա­րե­գոր­ծութ­յուն» բառն ա­սե­լիս գաղտ­նիք չէ, թե որ ու­ժի գոր­ծու­նեութ­յու­նը սահ­մա­նա­փա­կե­լու մի­տու­մով է այդ հրա­մա­նա­գի­րը շուտ ըն­դուն­վել:

«Ու­ժեղ Հա­յաս­տան» կու­սակ­ցութ­յան ա­ռաջ­նորդ Սամ­վել Կա­րա­պետ­յանն այն բա­րե­րարն է, ով տաս­նամ­յակ­ներ շա­րու­նակ ա­մե­նա­խո­շոր բա­րե­գոր­ծութ­յունն է ի­րա­կա­նաց­րել ՀՀ ում, եւ իր բա­րե­գոր­ծութ­յու­նից օգտ­վել են մի շարք սո­ցիա­լա­պես ա­նա­պա­հով ըն­տա­նիք­ներ: Բ­նա­կա­նա­բար, հաշ­վի առ­նե­լով այս օ­րենսդ­րա­կան սահ­մա­նա­փա­կում­նե­րը, մենք այն­պես էինք նա­խա­տե­սել, որ բա­րե­գոր­ծութ­յուն­նե­րը, ըստ էութ­յան, պետք է սա­ռեց­վեին մար­տի 4-5-ի մի­ջա­կայ­քում: Ար­դեն կա­յին հայ­տա­րար­ված մրցույթ­ներ, օգ­նութ­յուն­ներ եւ այլն, եւ այդ ա­մե­նը կան­խար­գե­լե­ցին մեկ ա­միս շուտ ժա­մա­նա­կա­կե­տում: Մինչ­դեռ նույն ի­րա­կա­նութ­յու­նում իշ­խա­նութ­յունն ի­րեն թույլ է տա­լիս մեզ բո­լո­րիս՝ հար­կա­տու­նե­րիս հաշ­վին, օ­րի­նակ 10 հա­զար դրամ թո­շակ ա­վե­լաց­նել, երբ, ըն­դա­մենն ա­միս­ներ ա­ռաջ բյու­ջեի մա­սին օ­րեն­քը տո­ղե­րով քննար­կել են ԱԺ-ում, եւ թո­շակ­նե­րը ա­վե­լաց­նե­լու մա­սին ո­րե­ւէ տող եւ գու­մար նա­խա­տես­ված չի ե­ղել: Բայց, չգի­տես ինչ­պես, հան­կարծ քա­րոզ­չա­կան թո­հու­բո­հում այդ հնա­րա­վո­րութ­յունն ա­ռա­ջաց­նում են, եւ հար­ցա­կան է, թե հե­տո այդ գու­մա­րը որ­տե­ղից են տա­լու: Արդ­յոք կրկին ի­րենց ա­սած «հե­րոս հար­կա­տուն» է լի­նե­լու այդ թի­րա­խա­յին բե­ռը կրո­ղը: Սա գա­լիս է նա­խան­շե­լու, որ ի սկզբա­նե մեր քա­ղա­քա­կան ու­ժը թի­րա­խա­վոր­ված է եւ ան­հա­վա­սար պայ­ման­նե­րում է գտնվում: Մինչ­դեռ ընտ­րա­կան գոր­ծըն­թա­ցի կա­րե­ւո­րա­գույն սկզբունք­նե­րից է հա­վա­սա­րութ­յու­նը՝ դրան մաս­նակ­ցող բո­լոր քա­ղա­քա­կան ու­ժե­րի:

Վեր­ջերս Նա­րեկ Կա­րա­պետ­յա­նը ա­սել է, թե Ձեր քա­ղա­քա­կան ուժն իր ձայ­նը տա­լու է Սամ­վել Կա­րա­պետ­յա­նին՝ որ­պես Հա­յաս­տա­նի հա­ջորդ վար­չա­պե­տի եւ պնդել. «Ով կաս­կա­ծի, ա­սեք Նա­րեկ Կա­րա­պետ­յա­նը գրազ է գա­լիս, ինչ գրազ ու­զում են, թող ա­սեն, ու գրազն էլ դուք կվերց­նեք հաղ­թե­լուց հե­տո»: Ինչ­պե՞ս կմեկ­նա­բա­նեք սա, որ­պես սահ­մա­նադ­րա­գետ, կա­րո՞ղ է ՀՀ Սահ­մա­նադ­րութ­յու­նը «գրազ գալ», որ մի շարք հան­գա­մանք­նե­րով պայ­մա­նա­վոր­ված՝ Ձեր քա­ղա­քա­կան ու­ժը խորհր­դա­րան անց­նե­լով, չի կա­րո­ղա­նա­լու ընտ­րել հա­ջորդ վար­չա­պետ Սամ­վել Կա­րա­պետ­յա­նին:

— Մենք այն բա­ցա­ռիկ քա­ղա­քա­կան ու­ժե­րից ենք, որ մեր քա­ղա­քա­կան դաշ­տում, մեր ընտ­րա­կան գոր­ծըն­թա­ցում խա­ղի կա­նոն­ներ ենք փո­խում, ու ա­ռաջ­նա­յին կա­նո­նը՝ փոր­ձում ենք ազն­վութ­յան, թա­փան­ցի­կութ­յան ձե­ւա­չա­փով շփվել հան­րութ­յան հետ: Դե­ռեւս փետր­վա­րի 12-ին, մեր կու­սակ­ցութ­յան շնոր­հան­դե­սին, Նա­րեկ Կա­րա­պետ­յա­նը հայ­տա­րա­րեց, որ մենք մեր կու­սակ­ցութ­յան վար­չա­պե­տի թեկ­նա­ծու ենք տես­նում մեր քա­ղա­քա­կան ու­ժի ա­ռաջ­նորդ Սամ­վել Կա­րա­պետ­յա­նին: Մենք բաց եւ հրա­պա­րա­կա­յին ա­սել ենք, որ՝ ա­յո, կա ի­րա­վա­կան խո­չըն­դոտ: Այդ խո­չըն­դո­տը Սահ­մա­նադ­րութ­յան 148 հոդ­վածն է, որն ա­սում է՝ կա­ռա­վա­րութ­յան ան­դա­մը, ո­րի մեջ է մտնում նաեւ վար­չա­պե­տը, նույ­նը տա­րած­վում է ԱԺ պատ­գա­մա­վո­րի վրա` չորս տար­վա մշտա­կան բնա­կութ­յան եւ միայն ՀՀ քա­ղա­քա­ցիութ­յան պա­հան­ջը: Բայց ի տար­բե­րութ­յուն պատ­գա­մա­վո­րի հա­մար սահ­ման­ված այդ դրույ­թի, ո­րը կա­րե­լի է փո­խել միայն հան­րաք­վեով, կա­ռա­վա­րութ­յան ան­դա­մի հա­մար պա­հանջ­ներ սահ­մա­նող 148-րդ դ­րույ­թը կա­րե­լի է փո­խել նաեւ Ազ­գա­յին ժո­ղո­վի կող­մից: Այդ ճկու­նութ­յու­նը պա­տա­հա­կան չէ, որ սահ­մա­նա­դի­րը նա­խա­տե­սել է: Այ­սինքն, սահ­մա­նա­դի­րը, կա­ռա­վա­րութ­յան ա­դա­մի հա­մար սահ­ման­վող պա­հանջ­նե­րի հա­յե­ցո­ղա­կա­նութ­յու­նը թո­ղել է օ­րենս­դի­րին, իսկ օ­րենս­դիրն ա­ռաջ­նա­յին ման­դատ կրողն է: Ան­գամ ու­նե­նա­լով հնա­րա­վո­րութ­յուն ԱԺ-ից փո­խե­լու, մենք չենք գնա­ցել խո­րա­ման­կութ­յան, ար­ժա­նա­նա­լու հան­րութ­յան վստա­հութ­յու­նը:

­Մենք ի սկզբա­նե թա­փան­ցիկ եւ բաց կեր­պով ա­սել ենք, որ մեր թեկ­նա­ծուն պա­րոն Կա­րա­պետ­յանն է, մենք գնում ենք «Ու­ժեղ Հա­յաս­տան»-ի տես­լա­կա­նով, եւ ե­թե քա­ղա­քա­ցի­ներն ի­րենց մե­ծա­մաս­նա­կան քվեն մեզ տան, մենք այս ճա­նա­պար­հով ենք գնա­լու: Հենց ա­ռա­ջին նիս­տի գու­մա­րու­մը տե­ղի ու­նե­նա­լուց հե­տո` բե­րե­լու ենք սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խութ­յան: Շեշ­տում եմ միայն այդ դրույ­թի՝ ձե­ւա­կան ֆոր­մատ՝ տեխ­նի­կա­կան փո­փո­խութ­յուն է: Այ­սինքն, ըստ էութ­յան, մենք այս հոդ­վա­ծը, ո­րը Ազ­գա­յին ժո­ղո­վի կող­մից փո­փո­խե­լի է՝ հան­րաք­վեի ենք դրել, ո­րով­հե­տեւ ի սկզբա­նե ժո­ղովր­դի կար­ծիքն ենք հայտ­նում: Ե­թե մար­դիկ գա­լիս եւ ի­րենց վստա­հութ­յան քվեն մեզ են տա­լիս, ի­րենք «ա­յո» են ա­սում այս սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խութ­յա­նը: Ա­սեմ ա­վե­լին, մենք ան­գամ չենք սահ­մա­նա­փակ­վել միայն քա­ղա­քա­ցի­նե­րի հետ շփում­նե­րով, մենք այդ ողջ ըն­թաց­քում, մինչ շնոր­հան­դե­սը, ա­կա­դե­միա­կան հա­մայն­քի հետ ենք քննար­կում­ներ ու­նեն­ցել, մի­ջազ­գա­յին լրջա­գույն մաս­նա­գետ­նե­րի հետ ենք հա­դի­պել եւ քննար­կում­ներ անց­կաց­րել, ով­քեր միա­ձայն հաս­տա­տել են, որ այդ դրույ­թի փո­փո­խութ­յու­նը ո­րե­ւէ սահ­մա­նադ­րա­կա­նութ­յան խնդիր չի ա­ռա­ջաց­նում:

—­Խո­սենք նա­խընտ­րա­կան ֆի­նան­սա­կան հոս­քե­րի վե­րահս­կո­ղութ­յու­նից: Որ­տե­ղի՞ց են գա­լիս այդ ֆի­նան­սա­կան մեծ աղբ­յուր­նե­րը, եւ որ­քա­նո՞վ է այն օ­րեն­քի սահ­ման­նե­րում՝ այդ քա­նա­կի ծախ­սը թույ­լատ­րե­լի հա­մա­րել:

— Մեր պա­րա­գա­յում, կար­ծում եմ, որ բնավ վե­րահս­կո­ղութ­յան հարց չար­ժի էլ բարձ­րա­ձայ­նել, ո­րով­հե­տեւ յու­րա­քանչ­յուր ա­նա­չառ ու ան­գամ սուբ­յեկ­տիվ ըն­կա­լում ու­նե­ցող քա­ղա­քա­ցու հա­մար պարզ է, չէ՝ մենք հի­մա ինչ խո­շո­րա­ցույ­ցի տակ ենք գտնվում, ու ողջ ի­րա­վա­պահ հա­մա­կարգն ինչ ձե­ւա­չա­փով, կրկին ան­հա­վա­սա­րութ­յան սկզբուն­քով կվե­րահս­կի մեզ հետ կա­տար­վող ցան­կա­ցած գոր­ծո­ղութ­յուն: Էլ չա­սեմ, լրա­ցու­ցիչ հե­տապն­դում­նե­րը, ան­հա­մա­չափ վե­րա­բեր­մուն­քը: Ուս­տի՝ այդ ի­րո­ղութ­յուն­նե­րով պայ­մա­նա­վոր­ված՝ ակն­հայտ է, որ մեզ մոտ ա­մեն բան օ­րի­նա­կան է: Պա­րոն Կա­րա­պետ­յանն օ­րի­նա­կան դո­լա­րա­յին մի­լիար­դա­տեր է` Ֆորբ­սի ցու­ցա­կում ընդգրկ­ված: Ն­րա կա­րո­ղութ­յուն­նե­րը հա­մաշ­խար­հա­յին հաս­տա­տում ու­նեն, եւ նա այն կա­լիբ­րի գոր­ծա­րար է, որ ան­գամ իր հիմ­նա­կան ծա­գում­նա­բա­նութ­յու­նը՝ բիզ­նես գոր­ծու­նեութ­յունն ի սկզբա­նե ծա­վա­լե­լով Ռու­սաս­տա­նի Դաշ­նութ­յու­նում, այն­քան հա­վա­սա­րակ­շիռ ու բա­լան­սա­վոր­ված բիզ­նես գոր­ծու­նեութ­յուն է վա­րել, որ ա­րեւմտ­յան սանկ­ցիա­նե­րի ներ­քո չի հայտն­վել:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում