Մայիսի 8-ից հետո խաղի այլ կանոններ են սկսվելու. ԴանիելԻոաննիսյան

Ներքաղաքական

Մայիսի 8-ից հետո խաղի այլ կանոններ են սկսվելու. ԴանիելԻոաննիսյան

Նախընտրական քարոզարշավը պետք է տեղի ունենա օրենքով սահմանված ժամկետներում, սակայն, ինչպես տեսնում ենք, արդեն որոշ քաղաքական ուժեր շատ ակտիվ սկսել են իրենց քարոզարշավը, թեեւ այն պաշտոնապես չի մեկնարկել: Այս եւ այլ հարցերի շուրջ«Իրավունք-ը զրուցել է«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր եւ ծրագրերի համակարգող, ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆՆԻՍՅԱՆԻհետ:

— Ինչպես տեսնում ենք, նախընտրական քարոզարշավը դե ֆակտո մեկնարկել է: Եվ ամեն քաղաքական ուժ իր ակտիվ քարոզչությունն իրականացնում է յուրովի:Սա օրենքի խախտում չէ՞, երբ օրենսդրության մեջ հստակ ամրագրված է, որ քարոզարշավը պետք է սկսվի ընտրություններից 30 օր առաջ:

—Դա ամբողջությամբ նորմալ եւ առողջ երեւույթ է: Ընտրական օրենսգիրքը սահմանում է քարոզարշավի կանոնները, որոնք սկսվելու են մայիսի 8-ից, սակայն ոչ մեկ չի արգելում մինչ այդ իրականացնել քարոզչություն:

—Պարոն Իոաննիսյան, այդ դեպքում տարբերությունըորն է ապրիլի 1-ի եւ մայիսի 8-ի միջեւ:

—Մայիսի 8-ից շատ ավելի հստակ խաղի կանոններ են լինելու:Սահմանադրության 6-րդհոդվածն ամրագրում է, որ մասնավոր սուբյեկտներն իրավունք ունեն անելու այն ամենն, ինչ արգելված չէ օրենքով:Կուսակցությունները համարվում են մասնավոր սուբյեկտներ եւ հետեւապես իրավունք ունեն անել այն ամենն, ինչ չի արգելվում:Նախընտրական քարոզչությունն արգելված է քվեարկության նախորդ օրը եւ քվեարկության օրը՝ մինչեւ երեկոյան ժամը՝ 20:00-ն, իսկ մնացած ժամանակ արգելված չէ:

—Այսինքն, այդ ամենից ենթադրվում է, որ բոլորը կարող են բակերում քարո՞զ անցկացնել, փողոցներում էլ իրենց պաստառները տեղադրե՞լ՝ ով որքան կցանկանա՞:

—Իհարկե, ասեմ ավելին, ամբողջությամբ առողջ երեւույթ է, որ կուսակցություններն իրենց քարոզարշավը սկսում են ամիսներ, նույնիսկ տարիներ առաջ:Պարզապես մայիսի 8-ից հետո խաղի այլ կանոններ են սկսվելու՝ ամեն ինչ շատ ավելի կանոնակարգված է լինելու:Կուսակցություններն ունեն մի շարք լրացուցիչ իրավունքներ, որոնք հիմա չունեն: Օրինակ, ունենալու են անվճար եթերաժամանակ, հանրային դահլիճների հասանելիության հնարավորություն եւ այլն:Հանրային հեռուստատեսությունը պետք է դեբատներ կազմակերպի:Կուսակցություններն ունենալու են հատուկ վայրեր՝ նախատեսված պաստառների համար, որոնք լինելու են անվճար, իսկ մեծ պաստառների դեպքում, կանոնակարգում է լինելու, եւ այդ կանոնակարգումը ենթադրելու է, որ այդ մեծ պաստառների տեղերը հավասարապես բաշխվելու են կուսակցությունների միջեւ:Մինչ մայիսի 8-ը նման կարգավորումներ չկան, եւ կուսակցությունները կարող են մեծ պաստառներ փակցնել որտեղկցանկանան:

Այսօր քաղաքական դաշտում առկա է մի իրավիճակ, որտեղ թե՛ իշխանությունը, թե՛օլիգարխիկ ընդդիմությունը ներգրավված են ֆինանսական մրցավազքի մեջ, թե ով ինչքան կծախսի քարոզարշավի վրա:Ձեզ մոտ հարց չի ծագո՞ւմ, թե այդ ֆինանսական հոսքերը որտեղից են գալիս:

—Իհարկե, ծագում է, եւ դա «Անկախ դիտորդ»-ի դիտորդության սահմաններում ուշադրության կենտրոնում գտնվող հանգամանք է:

—Եվ ի՞նչ փուլում է այն գտնվում,Դուք հետազոտություն անցկացնո՞ւմ եք:

—Իհարկե: Երբ հիշարժան արդյունքներ լինեն, դրանք կհրապարակենք:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում