Տասնյակից ավել կուսակցություններ կհամալրեն ընտրություններին մասնակցող ուժերի շարքերը

Ներքաղաքական

ՀՀ պաշտոնական հայտարարությունների հրապարակման միասնական առցանց «Ազդարար» համակարգից տեղեկանում ենք, որ առաջիկայում մի շարք կուսակցություններ պատրաստվում են համագումարի: Ընդ որում՝ մեծամասամբ իրենց օրակարգում դրել են ընտրական ցուցակի առաջին 30 թեկնածուի հաստատման հարցը:

Այսպիսով՝ վերոնշյալ օրակարգով ապրիլի 4-ին նախ կամփոփվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (նախագահ՝ Նիկոլ Փաշինյան) համաժողովը:

Ապրիլի 6-ին համագումարներ կանցկացնեն արդեն իսկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինքավորված ՀՅԴ-ն (ԳՄ Հայաստանի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյան) եւ «Առաջ» աջակենտրոն կուսակցությունը (Կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահ` Սեւակ Խաչատրյան):

Ապրիլի 8-ին համագումարներ կանցկացնեն «Նոր դարաշրջան» (նախագահ՝ Հարություն Հարությունյան) եւ «Միավորված հայեր» (նախագահ՝ Նաիրի Սարգսյան) կուսակցությունները, որոնք արդեն իսկ դաշինք են կազմել գործարար Սամվել Կարապետյանի քաղաքական ուժի հետ: Նույն օրը տեղի կունենա նաեւ Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը:

Ապրիլի 9-ին համագումար կանցկացնի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (նախագահ՝ Գագիկ Ծառուկյան): Ապրիլի 11-ին տեղի կունենա ՍԻՄ կուսակցության համագումարը (նախագահ՝ Հայկ Բաբուխանյան), նույն օրը կկայանա նաեւ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության (նախագահ՝ Տիգրան Ուրիխանյան) համագումարը:

Իսկ ապրիլի 12-ին կկայանա Ռեֆորմիստների կուսակցության (նախագահ՝ Վահան Բաբայան) եւ «Վերելք» կուսակցության (նախագահ՝ Ալեքսան Մինասյան) համագումարները: Ապրիլի 15-ին համագումար է անցկացնելու նաեւ նախկին ՔՊ-ական, այժմ անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի ստեղծած «Միասնական ազգային սահմանադրական կուսակցություն»-ը: 

«Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցությունն իր համագումարը կանցկացնի ապրիլի 18-ին, որը թեպետ նոր է գրանցվում, եւս ունի նախընտրական ցուցակը հրապարակելու օրակարգ: Նույն օրը համագումար կիրակացնի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը (նախագահ՝ Էդմոն Մարուքյան): 

Հատկանշական է, որ կուսակցությունների սպասվելիք համագումարների համանման օրակարգերից տարբերվում է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (նախագահ՝ ՀՀ երրորդ նախագահ՝ Սերժ Սարգսյան): Ապրիլի 4-ին նախատեսված համագումարի օրակարգում ընդգրկված են ՀՀԿ նախագահի հաշվետվությունը, ՀՀԿ վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը, ՀՀԿ կանոնադրության փոփոխության հարցերը, ՀՀԿ նախագահի ընտրությունը, ՀՀԿ մշտապես գործող ղեկավար մարմնի ընտրությունը, ՀՀԿ վերստուգիչ հանձնաժողովի ընտրությունը, ՀՀԿ 18-րդ համագումարի բանաձեւի ընդունումը եւ այլ հարցեր։

Նկատենք, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին որեւէ առանձին կետ հատուկ նշված չէ: Նույն օրը տեղի կունենա նաեւ «Ժառանգություն» կուսակցության (հիմնադիր՝ Րաֆֆի Հովհաննիսյան) համագումարը, որը նույնպես հստակ չի նշել նախընտրական ցուցակի հրապարակման մասին, թեպետ առաջիկա խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ որոշումների ընդունման հարց ներառված է օրակարգում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում