Թրամփն ասում է՝ կեսգիշերին հրադադար կհաստատվի
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունին և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին կհրավիրի Սպիտակ տուն՝ հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ վարելու համար։
Ավելի վաղ էլ Թրամփը ասել էր, թե քննարկումներ է անցկացրել Աունի և Նեթանյահուի հետ և համաձայնեցրել, որ երկրների միջև տասնօրյա հրադադար հաստատվի։ Ըստ Թրամփի՝ հրադադարը կեսգիշերին է հաստատվելու։
«Որպես լրացում՝ իմ նախորդ հայտարարության տեղեկացնում եմ, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունին կհրավիրեմ Սպիտակ տուն՝ Իսրայելի և Լիբանանի միջև 1983 թվականից ի վեր առաջին բովանդակային բանակցություններն անցկացնելու»,- գրել է Թրամփը՝ Truth Social-ի իր էջում։

