ԱՄՆ-ն նահանջո՞ւմ է տարածաշրջանից
ՄիջազգայինԹրամփը NBC-ին տված հարցազրույցում հերթական «ցնցող» մտքերն է հայտնել: Այն է` «Մենք հիանալի ենք գործում», ջարդեպ-փշրել ենք Իրանին, նրանք «աղաչում են բանակցություններ» եւ այդ ոճի մեջ: Նոր բան չկա, բացառությամբ այն մտքից, որ այս անգամ Թրամփն ամերիկյան բանակի «հաղթական վերադարձի» կոնկրետ ժամկետներ էնշում` «2-3 շաբաթից մենք կհեռանանք Իրանից»։ Ընդ որում, անկախ այն բանից` Հորմուզի նեղուցն այդ պահին բաց կլինի, թե` ոչ:
Ահա այս ֆոնին, իրանական փորձագետները այլ փաստեր են մատնանշում:
Նախ, որ ԱՄՆ-ն արդեն սկսել է իր որոշ կարեւոր ուժեր հեռացնել տարածաշրջանից. «Ըստ տեղեկությունների՝ ԱՄՆ-ն սկսել է իր F-22 կործանիչների զգալի մասը դուրս բերել Մերձավոր Արևելքից։ Դա, բնական է, ամերիկյան կողմը լրատվամիջոցներում «հաղթանակի» դիրքորոշում է ներկայացնում՝ պնդելով, որ այդ ինքնաթիռները այլևս անհրաժեշտ չեն»։
F-22-ներն ամերիկյան բանակում կատարում են ցամաքային գերծողությունենրում հետեւակին ուղղակի աջակցության գործառույթ, եւ երբ դրանք հեռացնում են, սպասվող ցամաքային օպերացիայի մասին, իհարկե, հարցեր են առաջանում: Իսկ ահա իրանական աղբյուրը բացատրչում է. «Հնարավոր պատճառներից մեկն այս ինքնաթիռների կորստի ռիսկն է, ինչը կարող է հանգեցնել տեխնոլոգիական արտահոսքի՝ բեկորների հնարավոր վերլուծության միջոցով»։
Այսինքն, որքան էլ, որ Թրամփը «ոչնչացրել» է իրանական ՀՕՊ-ը, սակայն ամերիկյան կողմը սկսել է լրջորեն մտածել այն աղմուկի մասին, որը կառաջանա 5-րդ դասի այդ ինքնաթիռների կորստից։
Իսկ ենթադրությունը, թե F-22-ների փոխարեն կարող են օգտագործվել A-10 ինքնաթիռներ, որոնք նախատեսված են ցամաքային օպերացիաներին ցածր բարձրության վրա գործողություններին աջակցելու համար, թույլ է։ Այս ինքնաթիռները խոցելի են անգամ իրանական շարժական ՀՕՊ համակարգերի կողմից:

