Ուզում եմ մի բան հիշեցնել հույն կոմունիստ Մանոլիս Գլեզոսի կյանքից...

Թեմա
Դեռ 17 տարեկան հասակում` 1939 թվականից, նա դարձել է իտալական օկուպացիայի դեմ «Դիմադրության Շարժման» անդամ: Բայց աշխարհին Մանոլիս Գլեզոսը հայտնի է իր մեկ այլ հուժկու սխրանքով: 1941 թվականի մայիսի 31-ի գիշերը, իր ընկեր Ապոստոլոս Սանտասի հետ միասին, նա բարձրացել է Ակրոպոլիս ու պոկել սվաստիկայով դրոշը, որը տեղադրվել էր այնտեղ ապրիլի 27-ին, այսինքն` մոտ մեկ ամիս առաջ, եւ խստագույնս պահպանվում էր նացիստական ռեժիմի կողմից:
 
Սա Հունաստանում նացիստական օկուպանտների դեմ դիմադրության առաջին գործողությունն էր, որն ընդդեմ ֆաշիզմի ոտքի հանեց շատ հույների: Գլեզոսի եւ Սանտասի այդ սխրագործությունը ոգեւորությամբ ընդունվեց ողջ միջազգային հակաֆաշիստական շարժման կողմից: Իսկ Շառլ դը Գոլը հենց ա՛յս սխրանքի համար Գլեզոսին կոչեց «Երկրորդ համաշխարհային պատերազմի առաջին պարտիզան»:
 
Եվս մեկ հիշատակման արժանի փաստ նրա կյանքից... 1951 թվականի սեպտեմբերի 9-ին Մանոլիս Գլեզոսը, ԳՏՆՎԵԼՈՎ ԲԱՆՏՈՒՄ, ԸՆՏՐՎԵՑ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱՆԴԱՄ Միացյալ դեմոկրատական ձախ կուսակցության (EDA) կողմից: Իհարկե, իշխանությունները` ինչպես եւ ամենուր, օգտվելով իրենց լծակներից, չեղյալ հայտարարեցին նրա մանդատը։
 
Այս առումով տեղին է հիշել Հայաստանն իր յուրօրինակ սյուռերով... Այստեղ սկզբից ժողովուրդը ընտրում է քաղաքապետ, իսկ հետո իշխանությունները նրան ուղարկում են բանտ: Եվ ինձ համար այս պատմության բուն էությունն այն է, որ կոմունիստ Մանոլիս Գլեզոսը, ԳՏՆՎԵԼՈՎ ԲԱՆՏՈՒՄ, ԸՆՏՐՎԵՑ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱՆԴԱՄ... Ինչպես ասվում էր «17 ակնթարթների» մեջ. «информация к размышлению»...
 
Ի դեպ, արդարության մարտիկ Մանոլիս Գլեզոսը, ինչպես եւ հայ Շահան Նատալին (Հակոբ Տեր-Հակոբյանը), ապրել է վառ եւ երկար կյանք։ Նա մահացել է 2020 թվականի մարտի 30-ին, ապրելով գրեթե 98 տարի...
 
ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում