ԱՄՆ-ն կորցրել է ոչ թե մեկ, այլ երկու ռադիոլոկացիոն–հետախուզական E-3 Sentry ռազմավարական ինքնաթիռ
ՄիջազգայինNPR-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն կորցրել է երկու ռադիոլոկացիոն–հետախուզական E-3 Sentry ռազմավարական ինքնաթիռ՝ Իրանի կողմից «Արքայազն Սուլթան» ավիաբազայի վրա հարվածից հետո։
«Ուրբաթ օրը Սաուդյան Արաբիայի ավիաբազայի վրա Իրանի կողմից հարվածի հետևանքով վիրավորվել է տասնյակից ավելի ամերիկացի զինծառայող, իսկ երկու E-3 Sentry ինքնաթիռ վնասվել է»,- հաղորդել է ռադիոկայանը։
Այս ինքնաթիռներից մեկի ոչնչացման մասին արդեն հայտնի էր, սակայն մյուսի վնասի չափը անհայտ է։
Յուրաքանչյուր նման ինքնաթիռի արժեքը 6–7 հարյուր միլիոն դոլար է: Խնդիրը նաեւ այն է, որ ԱՄՆ–ն ունի այս կարեւորագույն ինքնաթիռների սահմանափակ քանակություն, եւ դրանց շարժակազմը վերականգնելու համար տարիներ են պետք:

