Նիկոլը նորից փափուկ բա՞րձ է ուզում դնել Մոսկվայի գլխի տակ

Վերլուծություն

3003ARTAQIN+

ՆԻԿՈԼԸ ՆՈՐԻՑ ՓԱՓՈՒԿ ԲԱ՞ՐՁ Է ՈՒԶՈՒՄ ԴՆԵԼ ՄՈՍԿՎԱՅԻ ԳԼԽԻ ՏԱԿ

­Նի­կո­լի վեր­ջին քա­րոզ­չա­կան շրջա­գա­յութ­յուն­նե­րից մե­կի ժա­մա­նակ ու­շագ­րավ դեպք տե­ղի ու­նե­ցավ: Մի տա­տիկ մո­տե­նա­լով, դի­մեց նրան, թե ինչ կլի­նի, Ռու­սաս­տա­նի հետ հա­րա­բե­րութ­յու­նն­երը մի վա­տաց­րա: Նի­կոլն էլ, թե` այ տա­տիկ, բա էս ի՞նչ ես ա­սում, մեր բա­րե­կամ Ռու­սաս­տանն է, ես ո՞նց հա­րա­բե­րութ­յուն­ները վա­տաց­նեմ, էս է` գնա­լու եմ: Համ էլ պապս է էն­տեղ կռվել:

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՆՈՐԻՑ ՊԱՊԻՆ ՀԻՇԵՑ

Ի­հար­կե, սա կա­րե­լի է հա­մա­րել հեր­թա­կան «լո­լո» կար­դա­լը: Ինչ­–ինչ, սա­կայն Ռու­սաս­տա­նի հետ փա­շին­յա­նա­կան «բա­րե­կա­մութ­յան» փաս­տե­րի պա­կաս չկա: Միայն թե, չգի­տես ին­չու, այս ա­մե­նը թա­տե­րա­կան ներ­կա­յաց­ման տեսք էր թո­ղնում: Այն տպա­վո­րութ­յունն է, թե Նի­կոլն ու­զում էր օ­րա­կարգ նե­տել «էս է, գնա­լու եմ Ռու­սաս­տան» միտ­քը, ու դա ա­րեց նման «լո­լո»–ա­կան տար­բե­րա­կով` ոչ շատ լուրջ, բայց մեկ է, ֆիք­սե­լով իր ու­զա­ծը:

Ընդ ո­րում, ներ­կա ի­րա­վի­ճա­կը հու­շում է, որ Փա­շին­յա­նը Մոսկ­վա գնա­լու` գնա­լով սրվող անհ­րա­ժեշ­տութ­յուն ու­նի: Դա մատ­նան­շող գոր­ծոն­նե­րից կա­րե­լի է ա­ռանձ­նաց­նել ինչ­պես ի­րա­նա­կան պա­տե­րազ­մը, այն­պես էլ այդ ֆո­նին տա­րա­ծաշր­ջա­նում ձե­ւա­վոր­վող ի­րա­վի­ճա­կը: Մի կող­մից փաս­տը, որ Նի­կոլն ըն­կած դռնե­դուռ, ա­մե­նուր բա­ժա­նում է իբր Հա­յաս­տա­նը պատ­կե­րող ինչ­–որ ծաղ­րան­կար եւ, քա­րո­զը բա­ցա­հայտ հիմ­նե­լով` «ե­թե ես չլի­նեմ, պա­տեր­ազմ է լի­նե­լու» գա­ղա­փա­րի վրա, գա­լիս է հու­շե­լու, որ նա ա­ռա­ջի­կա ընտ­րութ­յուն­նե­րում հա­մա­ռո­րեն ու­զում է հաս­նել թուրք­–ա­զե­րիա­կան տան­դե­մի ա­ջակ­ցութ­յա­նը: Բայց այդ ա­ջակ­ցութ­յու­նը գործ­նա­կան ի՞նչ տեսք կա­րող է ու­նե­նալ եւ որ­քա­նո՞վ  էֆեկ­տիվ կլի­նի, այս­տեղ հար­ցեր կան: Մինչ այս ա­ռա­վե­լա­գույ­նը, որ հայ­տա­րա­րել է Ա­լիե­ւը, այն է, որ ե­թե այ­սօր ճա­նա­չում է Հա­յաս­տա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յու­նը, ա­պա վեց ամ­սից կա­րող է չճա­նա­չել: Ի­հար­կե, սա եւս մեկ ան­գամ է հիմ­նա­վո­րում, թե ի­րա­կա­նում ինչ «ան­կախ Հա­յաս­տան» է կա­ռու­ցել Նի­կո­լը, բայց դա մի կողմ: Ն­կա­տի ու­նենք, որ Ա­լիե­ւի ա­սածն ա­մե­նե­ւին էլ չի նշա­նա­կում, որ ե­թե Նի­կո­լը չե­ղավ, պա­տե­րազմն ան­խու­սա­փե­լի է: Նա ա­վե­լի շատ ակ­նար­կում է այս մա­սին` տես­նենք, թե ով կընտր­վի, ինչ քա­ղա­քա­կա­նութ­յուն կվա­րի, որն էլ կո­րո­շի Հա­յաս­տանի` ճա­նա­չել–չ­ճա­նա­չե­լու հար­ցը:

Ս­րա­նով հան­դերձ, Ա­լիե­ւը, ի­հար­կե, շատ լավ է հաս­կա­նում, որ ընդ­հան­րա­կան տա­րա­ծաշր­ջա­նա­յին ներ­կա­յիս ի­րո­ղութ­յուն­նե­րը միան­շա­նակ ի­րենց ճշգրտում­ներն են մտցնե­լու նաեւ հայ­–ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րում: Այ­սինքն, ե­թե ներ­կա պա­հին, օ­րի­նակ, Թուր­քիան հայտ է ներ­կա­յաց­նում, թե` «ու­զում ենք մաս­նակ­ցել «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» շի­նա­րա­րութ­յա­նը», ա­պա ի­րա­նա­կան պա­տե­րազ­մի վերջ­նարդ­յուն­քում է, որ լիո­վին հստակ կդառ­նա, թե Ան­կա­րա­յի այդ նկրտում­նե­րը որ­քա­նո՞վ են ի­րա­տե­սա­կան: Մաս­նա­վո­րա­պես, Ի­րա­նի հաղ­թա­նա­կի դեպ­քում, հաշ­վի առ­նե­լով Թեհ­րա­նի բա­զում հայ­տա­րա­րութ­յու­ննե­րը, մեծ հար­ցա­կա­նի տակ է հայտն­վում ինչ­պես «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի», այն­պես էլ դրա փա­թե­թա­վոր­ված տար­բե­րա­կի` «Թ­րամ­փի ու­ղու» սցե­նա­րը: Ա­ռա­վել եւս, հաշ­վի առ­նե­լով, օ­րի­նակ, այս օ­րե­րին ա­րեւմտ­յան աղբ­յուր­նե­րի կող­մից հա­մա­ռո­րեն քա­րոզ­վող, ա­վե­լին` ի­րա­նա­կան աղբ­յուր­նե­րի կող­մից կրկնվող գա­ղա­փա­րը, թե Ռու­սաս­տա­նի օգ­նութ­յունն Ի­րա­նին ներ­կա պա­հին միայն ա­վե­լա­նում է: «Ռու­սաս­տա­նը զգա­լիո­րեն մե­ծաց­րել է Ի­րա­նին տրա­մադր­վող ար­բան­յա­կա­յին հե­տա­խու­զա­կան ա­ջակ­ցութ­յու­նը՝ հար­ված­նե­րի թի­րախ­ներն ա­վե­լի ա­րագ հայտ­նա­բե­րե­լու եւ փո­խան­ցե­լու հա­մար։ Նաեւ հա­ղորդ­վում է, որ Ուկ­րաի­նա­յում պա­տե­րազ­մի ժա­մա­նակ ձեռքբեր­ված ա­նօ­դա­չու թռչող սար­քե­րի տեխ­նո­լո­գիան փո­խանց­վել է Ի­րա­նին»,– The Wall Street Journal-ին է մեջ­բե­րում ի­րա­նա­կան աղբ­յու­րը` իր կող­մից ման­րա­մաս­նե­լով. «Սա այն փո­փո­խութ­յուն­նե­րի միայն մի փոքր մասն է, ո­րոնք շու­տով կամ­րապն­դեն Ի­րա­նի դիր­քե­րը որ­պես տա­րա­ծաշր­ջա­նա­յին գե­րիշ­խող»: Հաս­կա­նա­լի է, պա­տե­րազ­մում հաղ­թե­լու դեպ­քում Ի­րա­նը կհա­վակ­նի «տա­րա­ծաշր­ջա­նա­յին հե­գե­մո­նի» դե­րին: Կ­հաղ­թի՞, պա­տե­րազմ աս­վածն ա­նո­րոշ բան է, պետք է ա­վար­տին սպա­սել: Սա­կայն ներ­կա դի­նա­մի­կան, ինչ խոսք, Ի­րա­նի օգ­տին է (ո­րին դեռ կհաս­նենք), այդ թվում, որ հի­շա­տակ­ված աղբ­յուր­նե­րի պնդմամբ, զար­գա­նում է նաեւ ռուս­–ի­րա­նա­կան ռազ­մա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի դի­նա­մի­կան եւս: Իսկ դա են­թադ­րում է հա­րավ­կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նում կա­յուն դիր­քե­րի պա­հանջ, ո­րն էլ են­թադ­րում է «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի կամ «Թ­րամ­փի ու­ղու» սցե­նա­րին ծանր հար­ված:

ԻՆՉ ՀՈՒՇԵՑ ԲՐԻՏԱՆԻԱՆ

Ա­ռա­վել եւս, Ա­լիե­ւին պետք է որ մտա­հո­գի նաեւ Բ­րի­տա­նիա­յից հնչեց­ված ա­հա­զան­գը, որ Ա­րեւ­մուտ­քը կորց­նում է Վ­րաս­տա­նը: Ըստ Բ­րի­տա­նիա­յի Հա­մայնք­նե­րի պա­լա­տի ար­տա­քին հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հանձ­նա­ժո­ղո­վի զե­կույ­ցի. «Հանձ­նա­ժո­ղո­վը խո­րա­պես մտա­հոգ­ված է Վ­րաս­տա­նում ժո­ղովր­դա­վա­րութ­յան շա­րու­նա­կա­կան վատ­թա­րաց­մամբ, ո­րը, ներ­կա­յիս զար­գա­ցում­նե­րի պայ­ման­նե­րում, կհան­գեց­նի Ռու­սաս­տա­նի ազ­դե­ցութ­յան ար­մա­տաց­մա­նը` Բե­լա­ռու­սի նման»: Երբ աս­վա­ծից «ժո­ղովր­դա­վա­րութ­յուն» եւ նման մյուս ստան­դարտ դե­րա­սա­նութ­յու­նը մի կողմ ենք թող­նում, ստաց­վում է նման պատ­կեր` Բ­րի­տա­նիա­յում ռեալ են հա­մա­րում, որ Ռու­սաս­տա­նը կվե­րա­կանգ­նի եր­բեմ­նի աշ­խար­հա­քա­ղա­քակ­ան դիր­քե­րը Վ­րաս­տա­նում:

Ի­հար­կե, նման են­թադ­րութ­յուն­նե­րը մեր­կա­պա­րա­նոց չեն: Փաս­տը սա է. Թ­բի­լի­սին ցան­կութ­յուն ան­գամ չու­նի ԵՄ­–ի հետ եր­բեմ­նի հա­րա­բե­րութ­յու­ննե­րը վե­րա­կանգ­նել: ԱՄՆ­–ի հետ հա­մա­գոր­ծակ­ցութ­յան ո­րոշ ակ­նար­կներ ե­ղան, սա­կայն Թ­րամփն այդ­պես էլ այս­քան ժա­մա­նակ ո­րե­ւէ ռեալ հե­տաքրք­րութ­յուն Վ­րաս­տա­նի հան­դեպ չի ցու­ցա­բե­րել: Իսկ ա­հա Ռու­սաս­տա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րում ան­գամ բե­կում­նա­յին դե­տալ­ներ նկատ­վե­ցին: Օ­րի­նակ, Վ­րաս­տա­նում նավ­թա­վե­րամ­շակ­ման գոր­ծա­րա­նի կա­ռու­ցու­մը Թ­բի­լի­սիի հա­մար ներ­կա ի­րա­վի­ճա­կում իս­կա­կան «դրախ­տա­յին ի­րա­վի­ճակ» է ստեղ­ծում: Պատ­կե­րաց­րեք, աշ­խար­հով մեկ եւ, ա­ռա­ջին հեր­թին, Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում նավ­թա­գա­զա­յին հա­մա­կար­գե­րը ոչն­չաց­ման ու­ղին են բռնել: Իսկ ա­հա Վ­րաս­տա­նը կա­րող է ա­ռանց խոչընդ­ո­տի նավթ ստա­նալ, վե­րամ­շա­կել եւ բազ­մա­պատկ­ված գնե­րով շու­կա հա­նել: Նույ­նը մեկ այլ գլո­բալ խնդիր դար­ձած պա­րար­տան­յու­թե­րի հար­ցով, եւ այդ­պես շա­րու­նակ:

Իսկ ե­թե Ռու­սաս­տա­նը սկսի ամ­րա­նալ Վ­րաս­տա­նում, դրան էլ գու­մա­րած Գ­յում­րու ռազ­մա­բա­զան, ո­րը գո­նե մին­չեւ «գլո­բալ ջրե­րի հան­դար­տու­մը» Նի­կո­լը ոչ մի դեպ­քում հա­նել չի կա­րող, ա­պա Մոսկ­վա­յի հա­մար դա ոչ միայն կնշա­նա­կի Ռու­սաս­տան–Վ­րաս­տան–­Հա­յաս­տան–Ի­րան գծի պահ­պա­նում, այլ որ Ա­լիե­ւի հա­մար լրջա­գույն խնդիր է, Ադր­բե­ջա­նը կմնա այդ գծի այն կող­մում: Իսկ ներ­կա­յիս խա­ռը ի­րա­վի­ճա­կում, թեեւ Զան­գե­զու­րում ճեղք­ման գնա­լը հրա­պու­րիչ է, բայց նաեւ` շատ վտան­գա­վոր. Ի­րանն ու Ռու­սաս­տա­նը հա­զիվ թե հան­դուր­ժեն ի­րենց մի­ջեւ նման «պատ­նե­շի» ստեղծ­ման փոր­ձը: Ա­ռա­վել եւս, երբ, կրկնենք, պա­տե­րազ­մում մի այն­պի­սի դի­նա­մի­կա է, երբ Ի­րա­նը գո­նե այս պա­հին հաս­տատ պարտ­վող կող­մը չէ: Իսկ Թուր­քիա­յի հա­մար Ի­րա­նի պար­տութ­յու­նը հա­զիվ թե ձեռն­տու լի­նի:

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Ա­հա այս ընդ­հան­րա­կան ֆոնն է, որ ո­րո­շա­կի տրա­մա­բա­նութ­յուն կա Նի­կո­լի շրջա­նա­ռութ­յան մեջ դրված մտքում, թե ռուս­նե­րին շատ է սի­րում եւ ան­համ­բեր սպա­սում է Մոսկ­վա գնա­լուն: Բայց սրա­նով հան­դերձ ա­սել, թե նա փո­խել է իր «ա­րեւմ­տա­մո­լա­կան էութ­յու­նը», սխալ կլի­ներ: Թե­կու­զեւ հաշ­վի առ­նե­լով այն կոմպ­րո­մատ­նե­րի մեծ քա­նա­կութ­յու­նը, ո­րը նա, հնա­րա­վոր է, որ «գրա­վի» տես­քով թո­ղել է, են­թադ­րենք, բրի­տա­նա­կան հա­տուկ ծա­ռա­յութ­յու­նն­երի մոտ: Պար­զա­պես հի­մա ի­րա­վի­ճակն այլ է, պետք է ռուս­նե­րին եւս մեկ ան­գամ փոր­ձել հա­մո­զել, թե բա այդ ի՞նչ եք ա­սում, պապս այդ­տեղ է կռվել: Մոսկ­վա­յի գլխի տակ փա­փուկ բարձ դնե­լու պես մի բան, մին­չեւ ավե­լի կան­խա­տե­սե­լի կդառ­նա ի­րա­նա­կան պա­տե­րազ­մի հե­տա­գա ըն­թաց­քը:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում