Երեւի պատահական չեն խոսակցությունները, որ ԱՄՆ–ն եւ Իսրայելը պատրաստվում են միջուկային զենք կիրառել
ՄիջազգայինԻրանի հետ պատերազմը շուտով կավարտվի, Հորմուզի նեղուցը կբացվի ավտոմատ կերպով, ասում է Թրամփը։
«Մենք երկար չենք մնալու այնտեղ։ Մենք հենց հիմա ոչնչացնում ենք նրանց, դա լիակատար ոչնչացում է»,- հայտարարեց ԱՄՆ նախագահը։
Տեսնես ի՞նչ է հասկանում Թրամփը «լիակատար ոչնչացում» ասելով: Սովորական լեզվով, «լիակատար ոչնչացում» ասվածը ենթադրում է զանգվածային ոչնչացման զինատեսակների կիրառում: Երեւի պատահական չեն խոսակցությունները, որ ԱՄՆ–ն եւ Իսրայելը պատրաստվում են միջուկային զենք կիրառել:

