Ալեն Սիմոնյանը կադրային փոփոխություն է արել
ՆերքաղաքականԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալին ազատել է պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Վ. Հարությունյանի 2026 թվականի մարտի 30-ի դիմումը` կարգադրում եմ 2026 թվականի ապրիլի 1-ից Վարդան Հարությունյանին ազատել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ։

