Իրանական պատերազմի արդյունքում կտրուկ նվազել է ամերիկյան Patriot–ների եւ աճել` ռուսական С-400–ների պահանջարկը
ՄիջազգայինԻրանական պատերազմի արդյունքում, կտրուկ նվազել է պահանջարկն ամերիկյան Patriot ՀՕՊ համակարգերի նկատմամբ: Patriot–ը գործնականում լիովին ձախողվեց իրանական հրթիռների դեմ պայքարում` ցույց տալով ցածր արդյունավետություն` ի հակադրություն համակարգի եւ դրա հրթիռների աստղաբաշխական գների:
Մասնավորապես Հնդկաստանը մեծացնում է ռուսական С-400 հրթիռային համակարգերի գնումները: Պատճառը ոչ միայն Պարսից ծոցում ամերիկյան Patriot–ների ձախողումն է, այլ նաեւ այն համառ լուրերը, որ իրանցիները կարողացել են Fժ35 ինքնաթիռ խոցել հենց С-400 հրթիռային համակարգեր ռադիոլոկացիոն կայանի կողմից դրանք հայտնաբերելուց եւ իրանական ՀՕՊ–ին փոխանցելուց հետո:

