«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Քաղաքապետարանը մերժել է Ապրիլյան պատերազմի 10 ամյակին նվիրված համերգ-հերոսապատման իրականացման համար անհատույց կերպով դահլիճ տրամադրել

Մշակութային

Աշուղ Արմանին իր սոց էջում գրառում է կատարել այն մասին, որ Երեւանի քաղաքապետարանը մերժել է ապրիլյան պատերազմի 10 ամյակին նվիրված համերգ-հերոսապատման իրականացման համար անհատույց կերպով դահլիճ տրամադրելու իր դիմումը։ Թե ինչու է քաղաքապետարանը մերժել երգչի դիմումը, «Իրավունք»-ը պարզեց ԱՇՈՒՂ ԱՐՄԱՆԻՑ:

—Հարգելի Աշուղ Արմանի, Դուք հայտարարություն հրապարակեցիք Ձեր Ֆեյսբուքյան էջում, որտեղ ասված է, որ Երեւանի քաղաքապետարանը մերժել է Ապրիլյան պատերազմի 10 ամյակին նվիրված համերգ-հերոսապատման իրականացման համար անհատույց կերպով դահլիճ տրամադրելու Ձեր դիմումը։ Կխնդրեմ մանրամասնել, ի՞նչ պատճառաբանությամբ է մերժել:

—Նախ նշեմ, որ հաճախակի ենք կազմակերպել նմանատիպ միջոցառումներ, բայց քանի որ հիմա դահլիճների գներն ահռելի թանկ են, ստիպված դիմել ենք քաղաքապետարան։ Շահույթ որեւէ չենք հետապնդել: Դիմումում նշվել է, որ համերգը լինելու է բացառապես հրավիրատոմսերով եւ մասնակից են լինելու հիմնականում Ապրիլյան պատերազմի հերոսների ընտանիքների անդամները։ Գրությունում նշել էի, որ սա նաեւ հերոսածին ընտանիքների ցանկությունն է, քանի որ նրանցից շատերը սրտատրոփ սպասում էին վերոնշյալ միջոցառմանը։ Ինձ պատասխանել են, որ Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոնն իմ նշած օրերին զբաղված է, այլ դահլիճներ կամ օրեր չեն առաջարկել։

ՈՐԵՎԷ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԵՐԲԵՎԷ ՉԵՄ ԵՂԵԼ ՈՒ ՉԵՄ ԷԼ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԼԻՆԵԼ

—Ո՞ւմ եք դիմել անհատույց դահլիճ տրամադրելու խնդրանքով:

—Նամակով դիմել էի Երեւանի քաղաքապետ պարոն Տիգրան Ավինյանին։ Նախապես նշեմ, որ որեւէ կուսակցության անդամ երբեւէ չեմ եղել ու չեմ էլ պատրաստվում լինել, որպեսզի իմ բողոքին քաղաքական երանգ չտրվի, ուղղակի չէի կարող լռել։

—Համերգային ծրագիրն ի՞նչ էր իր մեջ ենթադրում եւ ովքե՞ր էին լինելու մասնակիցները:

— Համերգային ծրագրի ընթացքում պիտի հակիրճ ներկայացվեր պատերազմի պատմությունը եւ հերոսներին: Հիմնականում պետք է հնչեին հայրենասիրական, ժողովրդական եւ ազգագրական երգեր՝ Ապրիլյան պատերազմի հերոսներին նվիրված երգեր, ներկայացվեին ազգային պարեր։ Նախատեսվում էր նաեւ հետմահու պարգեւատրումներ։ Քանի որ դեռ միջոցառման օրը հստակեցված չէր, երգիչների ցանկն առայժմ ամբողջական չէ։

—Որդեկորույս ծնողները հրավիրվա՞ծ էին լինելու համերգին:

—Որդեկորույս մայրերն ու հերոսների ընտանիքները միանշանակ հրավիրվելու էին, շատերն արդեն տեղեկացված էին եւ սրտատրոփ սպասում էին միջոցառմանը։

—Ի՞նչ եք պատրաստվում անել: Ամեն դեպքում համերգը կկայանա՞:

— Փորձում եմ ամեն կերպ իրականացնել համերգ-հերոսապատումը, քանի որ որքանով տեղեկացված եմ, պետական մասշտաբով ոչինչ նախատեսված չէ։ Հուսանք, որ դեռ ամեն ինչ կորած չէ։ Իմ գրառումից հետո շատ մարդիկ տարբեր առաջարկներ են անում, հուսամ որեւէ բան կստացվի։

Նանա Սարգսյան

Ժամը՝ 16։00-ին Հայկ Բաբուխանյանը կլինի «Իրավունք TV»-ի ուղիղ եթերում ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան