Թուրքական կուսակցության առաջնորդն Իսրայելի է մեղադրել Ադրբեջանից Թուրքիա թռչող ռազմական ինքնաթիռը ոչնչացնելու մեջ
ՄիջազգայինԹուրքական «Վաթան» կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը Իսրայելի է մեղադրել Ադրբեջանից Թուրքիա թռչող ռազմական ինքնաթիռը ոչնչացնելու մեջ:
«Արդեն հայտարարեք, որ Ադրբեջանից թռչող մեր թուրքական բեռնատար ինքնաթիռը խփվել է Իսրայելի կողմից։ Անցել է մի քանի ամիս, ինչո՞ւ եք թաքցնում այդ եզրակացությունը։
Մեր ինքնաթիռը խփվել է Իսրայելի կողմից, մեր 34 սպաները նահատակվել են։ Դուք անգերազանցելի եք զոհերի մասին ձեր հռետորաբանությամբ, բայց չեք կարող ասել, որ Իսրայելը սպանել է նրանց։ Դուք չեք կարող թաքցնել այս հաղորդագրությունն»։

