Նման է, որ Եվրոպան «գցում» է Կիեւին
ՄիջազգայինԵվրադիվանագիտության ղեկավար Կայա Կալլասն ասել է, որ ԵՄ-ն չի կարող Ուկրաինային խոստանալ 90 միլիարդ եվրո օգնություն և նոր պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ։
«Մենք որոշակի խոչընդոտներ ունենք թե՛ 20-րդ պատժամիջոցների փաթեթի, թե՛ վարկի հետ կապված։ Աշխատանքները շարունակվում են այդ խոչընդոտները հաղթահարելու ուղղությամբ, բայց, ցավոք, այս պահին ես լավ նորություններ չունեմ և չեմ կարող հայտարարել, որ այս վարկը կտրամադրվի»,- ասել է նա կիևյան լրատվամիջոցներին։
Նախկինում հաղորդվել էր, որ Ուկրաինան կարող է պատերազմի համար միջոցները սպառել արդեն հունիսին, և Հունգարիան արգելափակում է եվրոպական օգնության փաթեթը։
Սակայն խնդիրը միայն Հունգարիան չէ, որի հետ խիստ անհրաժեշտության դեպքում պայմանավորվելու տարբերակներ կան: Հունգայիային պատրվակ բռնելով, եվրոպական լիդերներն են փորձում խուսափել այդ վարկից: Բանն այն է, որ մինչ իրանական պատերազմն էլ այդ վարկի հարցով եվրոպական երկրների մոտ մեծ դժկամություն կար, եւ հարցը փորձում էր առաջ տանել միայն ԵՄ ղեկավարությունը, որի մի ժարք կարկառուն ներկայացուցիչներ այդ միջոցներից կոնկրետ անձնական ակնկալիքներ ունեն: Բայց ահա հիմա, երբ իրանական պատերազմը ֆինանսական իմաստով Եվրոպայում կտրուկ սրել է իրավիճակը, եվրոպական երկրները շատ ավելի համառությամբ են այդ վարկը տալուց հրաժարվում: Պարզապես առաջին պլանում Հունգարիան է, եւ մյուսները հարմար տարբերակ են գտնում նրա վրա բարդել ողջ մեղավորությունը: Չնայած, «տակից» ակտիվորեն աջակցում են հունգարական իշխանություններին, որ այդ առաքելությունը շարունակեն:

