Դուք վերին արտի ցորեն ե՞ք. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆՆ անդրադարձել է Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպին եւ իրեն դնելով «անմեղ գառի» տեղ՝ նշել. «Մենք էլ ենք ընդդիմադիր եղել, մենք էլ ենք անհամաձայնություններ ունեցել տարբեր ղեկավարների հետ, բայց մտքներովս չի անցել ձեռք բարձրացնել իշխանության ներկայացուցչի վրա»: Նաեւ հավելել է, որ «նմանատիպ սրիկաների վերջին հանգրվանը պետք է լինի քրեակատարողական հիմնարկներում»: Այստեղ զարմանալին ու զարհուրելին ոչ միայն այն է, որ վերոնշյալ միջադեպով պայմանավորված՝ նիկոլական ռեժիմն ընկել է դպրոցահասակ երեխաների հետեւից ու նրանց ձերբակալել, այլ՝ թե ինչ կարճ հիշողություն ունի ՔՊ-ական իշխանավորը: Մոռացե՞լ է, որ տակավին ընդդիմադիր նիկոլական խմբակը 2018-ի իշխանազավթման օրերին հարձակվել էր ՀՅԴ-ական պատգամավոր Ռուզան Առաքելյանի վրա եւ չէին թողել մտնի ԱԺ: Հեչ չի հիշո՞ւմ, թե ինչ սպառնալիքներ ու հայհոյանքներ էին տեղում ՀՀԿ-ական պատգամավորների հասցեին՝ հրապարակային ու պատերի վրա գրառումներ կատարելով: Դե էլ դագաղներով ակցիաներն ու սեւ ժապավենները չենք ասում:

Երգչուհի Սիրուշոն ամուսնու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԼԵՎՈՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ, հանդես են եկել ուղիղ եթերով եւ փորձել են արդարանալ, թե ինչու են իրենց երեխաները ծնվել արտասահմանում։ Այո՛, Լեւոնն ու Սիրուշոն շատ ճիշտ են հասկացել, որ նախընտրական այս շրջանում սա այն թոփ թեման է, որի տակից պետք է կարողանա դուրս գալ ՀՀ երկրորդ նախագահը: Բայց այն արդարացումներով, որով իրենք հանդես են եկել, ավելի շատ հարցեր առաջացրեց, քան տվեց պատասխաններ: «Տպավորություն է, որ երեքն էլ ծնվել են Ամերիկայում, բայց Միքայելը ծնվել է Ֆրանսիայում։ Ամեն դեպքում, երեքն էլ ունեն ՀՀ քաղաքացիություն։ Պատճառը, նախ, երեւի ես եմ եղել։ Ինչպես իմ շատ կոլեգաներ, այդ շրջանում ուզում ենք ուշադրության կենտրոնում չլինել, լինել հանգիստ, կենտրոնանալ որպես կին ինքդ քո վրա»,- նշել է Սիրուշոն։ Նաեւ հավելել է, որ որոշակի առողջական հարցեր եւս ազդել են իրենց ընտրության վրա. «Իմ ցանկությունն էր անպայման լինել այնտեղ, բայց սա դեռ մի կողմ։ Այստեղ բացատրելու ոչինչ չկա, մեր պատկերացումն այդպես է եղել»։ Համաձայնեք, որ խիստ տարօրինակ է, երբ 10 տարի երկիրը ղեկավարած Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը բողոքում է առողջապահական համակարգից: Է՛հ, այնպիսի համակարգ ստեղծեիք, որ կարողանայիք առողջական խնդիրները լուծել այստեղ, ոչ թե օվկիանոսից այն կողմ: Թե՞ դուք վերին արտի ցորեն եք, իսկ ժողովուրդն իր առողջական խնդիրներով պետք է տապակվի նաեւ Քոչարյանի օրոք ձեւավորված անորակ առողջապահական համակարգի ձեռքը: Եվ ընդհանրապես՝ ուրիշ երկիր չկա՞ր, ինչո՞ւ հենց ԱՄՆ-ում ու Ֆրանսիայում որոշվեց, որ պետք է ծնվեն Քոչարյանի թոռներն ու լինեն երկքաղաքացի եւ ոչ թե, օրինակ, ՌԴ-ում, որտեղ առողջապահական համակարգը բոլորովին չի զիջում:

Ադրբեջանական գերությունից վերադարձած ԳԵՎՈՐԳ ՍՈՒՋՅԱՆՆ էլ նշել է, որ չի ճանաչում այն կնոջը, որը մոտեցել էր Նիկոլ Փաշինյանին եւ ներկայացել՝ որպես իր հորաքույր։ «Անկեղծ ասած՝ ես չեմ ճանաչում այդ տիկնոջը։ Եվ մի կարեւոր հստակեցում՝ իմ անունից ոչ մեկը որեւէ հարց թող չփորձի լուծել»,- գրել է նա: Հիշեցնենք, որ փողոցում Փաշինյանին մոտեցել է մի կին, ներկայացել՝ իբրեւ Սուջյանի հորաքույր, շնորհակալություն հայտնել նրան ու պատմել, որ տան խնդիր ունեն։ Փաստորեն, ի՞նչ է ստացվում, վեց տարվա ընթացքում այս իշխանության մոտ ոչինչ չի փոխվել՝ 2018-ին հերոս Ռոբերտ Աբաջյանի ֆեյք պապով էին փիառվում, հիմա՝ Սուջյանի կեղծ հորաքույրով:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում