Թրամփը կարծում է, որ Իրանի նոր գերագույն առաջնորդը ողջ է, բայց ծանր վիրավոր է
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Նյու Յորք Փոստ»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարծում է, որ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին ողջ է, բայց ծանր վիրավոր է։
«Մենք նրա մասին ոչինչ չենք լսել։ Նա շատ լուրջ վիրավոր է», - պնդել է Թրամփը։ Նրան հարցրել են, թե արդյոք Վաշինգտոնը կարծում է, որ Խամենեին ողջ է։

