Հանրապետության շրջանների զգալի մասում ամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ
ԵղանակՀիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» կանխատեսումներով՝ հանրապետության շրջանների զգալի մասում մարտի 31-ին, ապրիլի 2-ի ցերեկը, 3-4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ գիշերը՝ ձյան, ցերեկը՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Ապրիլի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 30-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 14-17մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 1-3-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևանում մարտի 31-ին, ապրիլի 2-4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Ապրիլի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի մարտի 31-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 25.8°C (1970թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա - 7.4°C (1956թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 9.4°C

