Հիմա հաստատ Թեհրանը «սարսափահար»` ձեռքերը «վեր կբարձրացնի»
ՄիջազգայինՍպիտակ տունը հերթական անգամ հայտարարում է, որ Իրանը պետք է ընդունի պարտությունը, հակառակ դեպքում Թրամփը «դժոխք կբացի» նրանց համար։
«Նախագահ Թրամփը չի բլեֆ անում և պատրաստ է «դժոխք բացել»։ Իրանը չպետք է կրկին սխալ հաշվարկներ կատարի։ Նրանց վերջին սխալն արդեն ծանր է արժեցել նրանց բարձրագույն ղեկավարության, նավատորմի, ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության համակարգի վրա։ Ցանկացած հետագա բռնություն տեղի կունենա, քանի որ իրանական ռեժիմը հրաժարվում է ընդունել պարտությունը և չի գնա զիջումների», - հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
Հիմա հաստատ Թեհրանը «սարսափահար»` ձեռքերը «վեր կբարձրացնի»:
ՄԻայն թե Սպիտակ տան կողմից հնչեցվող նման պահանջները զավեշտի են նմանվում. էնչպե՞ս Իրանը կարող է հանձնվել, երբ, դատելով Թրչամփի փազմաթիվ հայտարարություններից, վաղուց արդեն պարտվել է եւ Թեհրանում չկա որոշում կայացնող որեւէ մեկը: Չնայած, Թրամփի այս շարունակական պահանջ-վերջնագրերն ավելի նման են խնդրանքի, թե ի՞նչ կլինի, Իրան, ասա, որ պարտվել ես, եւ բոլորս գնանք տուն:

