ԱՆՊԱՐՏԵԼԻ ԳՈՒՐԳԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ 10-ՐԴ ՀԱՂԹԱՆԱԿՆ Է ՏԱՐԵԼ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՌԻՆԳՈՒՄ
ՍպորտՀայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ ԳՈՒՐԳԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ 10-րդ անընդմեջ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում։ ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ժամանակ, գերծանր քաշային կարգում հանդես եկող հայ կաշվե ձեռնոցի մարտիկը, տեխնիկական նոկաուտով հաղթել է ազգությամբ մեքսիկացի Սեմսար Նավարոյին։ 10 ռաունդ նախատեսված մենամարտն ավարտվել է 5֊րդ ռաունդում։ Այսպիսով , 28-ամյա Գուրգեն Հովհաննիսյանը պրոֆեսիոնալ բռնցքամարտում շարունակում է մնալ անպարտելի։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

