Պահքն էլ հարամ արեց. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿՈԼԱՊՍ
(«ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԾՆՆԴԱԿԱՆՆ Է. ԽՆԴԻՐՆԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՌԱՋԱՆԱԼ». ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ քաղտեխնոլոգների` բացարձակապես ոչ մի խնդիր էլ չի առաջանա, ուղղակի Հայաստանը կդառնա առանց ծննդականի անտեր եթիմ, որին Ալիեւը կորդեգրի։
**
ԹԵՎԱՎՈՐ ԽՈՍՔ
(ՆԻԿՈԼԸ` ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ, ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ` ՆԻԿՈԼԻՆ)
Հունիսի 7-ից հետո, հունիսի 8 կա։
**
ՄԻՆՉԵՎ ՉԻ ԳԱԼԻՍ ՀԵՏԻՆԸ, ՉԵՍ ՀԻՇՈՒՄ ԱՌԱՋԻՆԸ
(ՖՐԱՆՍԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ` ԱՄՆ-ԻՆ ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ԴԱՇՆԱԿԻՑ ԱՆՎԱՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ քաղտեխնոլոգների` Ֆրանսիան ԱՄՆ -ի անկանխատեսելիությունը հասկացավ այն ժամանակ, երբ զգաց, որ ի տարբերություն Բայդենի, Թրամփի գլուխը ինչքան եփում են, ականջները միեւնույնն է` հում են մնում։
**
ՀԱՅԿ ԿՈՆՋՈՐՅԱՆԻ ՏՐՏՈՒՆՋԸ
(ԻՐ, ՄՈՐ ՈՒ ՔՐՈՋ ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ ՆՈՐ ԳՈՐԾԸՆԹԱՑ ՍԿՍԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Մորս հետ գործ չունեք, մերը սրբություն ա։
**
ՊԱՀՔՆ ԷԼ ՀԱՐԱՄ ԱՐԵՑ
(ՆԻԿՈԼԻ` ՊԱՀՔ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ՇՐՋԱՆՈՒՄ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ թեոլոգների` ոգելից խմիչքը կենդանական ծագում չունի, բայց նիկոլանմանների կողմից օգտագործելուց հետո` այն վերածվում է առյուծի կաթի։
**
ԳԻՐՔ ՉԿԱՐԴԱՑՈՂԸ` ԳԻՐՔ ԳՐՈՂ ԿԴԱՌՆԱ
«Բուկինիստ» գրախանութների ցանցից հայտնում են, որ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է հրատարակության հանձնել իր «Պատերազմ եւ խաղաղություն» ֆունդամենտալ աշխատությունը։
**
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ
(ՄԵԿ ԱՄՍԻՑ ԻՆՁ ՀԱՎԱՆԱԿԱՆ Է ԿԱԼԱՆԱՎՈՐԵՆ` «ՄԵՐ ՁԵՎՈՎ» ՇԱՐԺՄԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՆԱՐԵԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Քննչական կոմիտեից հայտնում են, որ Նարեկ Կարապետյանին կալանավորելու դեպքում ոչ թե նրան ԱԱԾ մեկուսարան կտանեն, այլ` մանկական գաղութ։
**
ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
(ԵԹԵ ԱՐՑԱԽ ԵՔ ԱՍՈՒՄ, ԱՊԱ ԻՆՉՈՒ ԵՔ ՎԻՐԱՎՈՐՎՈՒՄ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԵՐԵՎԱՆԸ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒՄ ԵՆ ԷՐԻՎԱՆ` ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին նշանակել Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան՝ անժամկետ, նստավայրը՝ Երեւան։
**
ՁԵՎԻ ՀԵՏԵՎԻՑ ԵՆ ԸՆԿԵԼ
(«ԹՐԱՄՓԻ ՈՒՂԻՆ» ԼԱՎ ԲԱՆ Է` ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ լոգիստիկների միջազգային ասոցիացիայի` «Մեր ձեւով» շարժումը ուզում է գալ իշխանության եւ անել նույնը, ինչ Նիկոլը, բայց իրենց ձեւով։

