Ucom-ի աջակցությամբ ամփոփվեց «ԴեմԱռԴեմ 2026» մարզային երիտասարդական ֆորումը

Տնտեսություն

Ucom-ի աջակցությամբ և ակտիվ մասնակցությամբ Վաղարշապատում ամփոփվեց «ԴեմԱռԴեմ. Սերունդների երկխոսություն» ամենամյա մարզային ֆորումը, որը կազմակերպվում է «Մարզերի երեխաները մարզերում» (ՄԵՄ) ՀԿ-ի կողմից։

Վաղարշապատի Կոմիտասի անվան մշակույթի պալատում անցկացվող ֆորումին մասնակցում էին ավելի քան 800 պատանիներ և երիտասարդներ Հայաստանի բոլոր մարզերից և Ջավախքից, ինչպես նաև ավագ սերնդի փորձառու մասնագետներ, հաջողակ գործարարներ և մտավորականներ։

Ֆորումն անցկացվում է «շրջված» ֆորմատով, որտեղ ավագներն են լսում երիտասարդներին։ 8 պատանի խոսնակներ կիսվեցին իրենց յուրահատուկ փորձառություններով և ոգեշնչող պատմություններով՝ «Լինե՞լ, թե՞ չլինել ԱԲ-ին ընկեր», «Ուղեղը որպես ազգային ռեսուրս», «Հայ ռոբոտն օվկիանոսից այն կողմ» և այլ թեմաներով։ Ելույթներին նրանք պատրաստվել էին մեկ ամիս՝ պրոֆեսիոնալ մենթորների հետ, որոնց թվում էր նաև Ucom Ակադեմիայի ղեկավարը։

«Ucom-ում մենք կարևորում ենք երիտասարդների ներուժի բացահայտումը և մարզերում տեխնոլոգիական կրթության հնարավորությունների ընդլայնումը։ «ԴեմԱռԴեմ» ֆորումը հիանալի օրինակ է, թե ինչպես կարող են պատանիները ոչ միայն լսել, այլև ոգեշնչել ավագ սերնդին։ Մենք ուրախ ենք, որ աջակցում ենք այս նախաձեռնությանը, քանի որ ներդրումը սերունդների միջև կառուցողական երկխոսության մեջ՝ ամենակարևոր ներդրումներից մեկն է մեր երկրի զարգացման համար», — նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ֆորումի տարածքում գործում էր նաև Ucom-ի տաղավարը, որտեղ երիտասարդները խաղացին թեմատիկ ինտելեկտուալ խաղեր, լուսանկարվեցին AI ֆոտոխցիկով և ծանոթացան ընկերության գործունեությանը և Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերին։

«Արդեն երրորդ անգամն է՝ «ԴեմԱռԴեմ»-ն ապացուցում է, թե որքան մեծ ներուժ կա մարզերում ապրող պատանիների մեջ, երբ նրանց պարզապես վստահում ես ու հարթակ տրամադրում։ Ucom-ի նման գործընկերների շնորհիվ այս ձայնն ավելի լսելի է դառնում ու իրական կապ ստեղծում սերունդների միջև։ Բայց մեր աշխատանքը միայն ֆորումով չի ավարտվում. ՄԵՄ ՀԿ-ն ողջ տարին մարզերում է՝ երեխաների կողքին։ Տարվա ընթացքում կազմակերպում ենք կրթական ճամբարներ ու երկու սերունդների ներգրավվածությամբ միջոցառումներ ՀՀ բոլոր մարզերում», - ասել է «Մարզերի երեխաները մարզերում» ՀԿ-ի նախագահ Արամայիս Մարգարյանը։

Ֆորումի ընթացքում գործում էր պատանիների կողմից ստեղծված և կառավարվող նախագծերի ցուցադրությունը, անցկացվեց պանելային քննարկում՝ «Երեխայի զարգացում և ապագա. ո՞րն է մեր դերը» թեմայով, կազմակերպվեցին մրցույթներ ու անակնկալներ։

Միջոցառման վերջում Ucom-ի կողմից նվերներ ու մրցանակներ հանձնվեցին ինտելեկտուալ խաղի հաղթողներին և ֆորումի խոսնակներին։ Ֆորումն ամփոփվեց Թմբաթա խմբի համերգով։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում