Ռուսական տանկերը հասել է Կուբա
ՄիջազգայինՌուսական տանկերը հասել է Կուբա: NYT-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ ափամերձ պահպանությունը թույլ կտա անցնել 730,000 բարել նավթ տեղափոխող ռուսական «Անատոլի Կոլոդկին» տանկերին։ Նավը, ինչպես սպասվում է, կժամանի Մատանզաս նահանգ մարտի 31-ին։
Կուբան էներգետիկ բլոկադայի ենթարկած ԱՄՆ-ին այս դեպքում երկու տարբերակ էր մնում: Կա´մ գրավել ռուսական նավը, որը կնշանակեր հարձակում Ռուսաստանի վրա: Կա´մ ինչ-որ պատրվակով չխոչնդոտել նրան: Թրամփը ընտրեց երկրորդ տարբերակը` անձամբ հայտարարելով, որ ինքը որևէ առարկություն չունի հանրապետությանը նավթ մատակարարելու վերաբերյալ, քանի որ մեկ տանկերը «գլոբալ ազդեցություն չի ունենա, բայց կօգնի բնակչությանը»։
«Ես կնախընտրեի, որ այն անցնի, լինի դա Ռուսաստանը, թե որևէ մեկը, քանի որ մարդիկ կարիք ունեն ջերմության, սառեցման և կյանքի համար անհրաժեշտ բոլոր բաների», - հավելել է ԱՄՆ նախագահը։
Վերլուծաբանները կարծում են, որ ռուսական նավի ժամանումը Կուբայի վառելիքի պաշարները կերկարաձգի ևս մի քանի շաբաթով։ Վենեսուելական նավթի արտահանումը դադարեցվել է Նիկոլաս Մադուրոյի գերեվարումից հետո։ ԱՄՆ-ի կողմից երեքամսյա շրջափակումը Կուբային էներգետիկ ճգնաժամի առաջ է կանգնեցրել։

