ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններ կարող են տեղի ունենալ մոտ ապագայում Իսլամաբադում. Պակիստանի արտգործնախարար
ՄիջազգայինԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կարող են տեղի ունենալ մոտ ապագայում Իսլամաբադում, ասում է Պակիստանի արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը։
«Պակիստանը գոհ է, որ և՛ Իրանը, և՛ ԱՄՆ-ն վստահություն են հայտնել մեր երկրի նկատմամբ՝ բանակցությունները խթանելու համար։ Պակիստանը պատիվ կունենա հյուրընկալել և նպաստել երկու կողմերի միջև իմաստալից բանակցություններին առաջիկա օրերին՝ ներկայիս հակամարտության համապարփակ և երկարատև լուծման հասնելու համար», - ասաց Դարը։

