Լուրը, որ Իրանը 12 տարեկան երեխաների է զորակոչում բանակ, ֆեյկ է
ՄիջազգայինՍաուդյան «Ալ Արաբիա» լրատվական հեռուստաալիքի կողմից Իրանում «երեխաների զորակոչի» մասին տարածված տեղեկատվությունը (հղում անելով «Իրան Ինտերնեյշնլին») կեղծ է։
Երկրում զինվորական ծառայության նվազագույն տարիքը մնում է անփոփոխ՝ 18 տարեկան, և այն իջեցնելու վերաբերյալ պաշտոնական որոշումներ չեն կայացվել։
Այս կեղծ լուրը հիմնված է համատեքստից դուրս բերված մեկ հայտարարության վրա. այն վերաբերում էր դեռահասների, որոնք կամավորագրվում էին աջակցության և մարդասիրական աշխատանքների համար, այլ ոչ թե մարտական գործողությունների։
Հատկանշական է, որ այս պատմության սկզբնական աղբյուրը հայտնի կեղծ լրատվական «Իրան Ինտերնեյշնլ»-ն էր, որը հետագայում վերցվեց այլ քաղաքականապես կողմնակալ լրատվամիջոցների կողմից։ Այս մասին հայտնում են իրանական աղբյուրները:

