«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ես քեզ սիրում եմ, Ներիր, Օգնիր. գուցե հենց այստեղ է թաքնված երջանկության բանալին. Հայտնի փաստաբանի ուշագրավ գրառումը

ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Համարվում է, որ մարդկությանը հայտնի ամենագլխավոր, ամենահզոր, ամենաիմաստուն, ամենաշատ տպաքանակով և ամենաշատը թարգմանված գիրքը Աստվածաշունչն է։ Եվ սա փաստում են ոչ միայն քրիստոնեական համայնքները, այլև աշխարհիկ ու գիտական շրջանակները։

Այդուհանդերձ, մենք հաճախ ձեռնպահ ենք մնում օգտվելու այդ անսպառ հարստությունից։

Ժամանակին Ջորդ Վաշինգտոնը , լիովին գիտակցելով աստվածաշնչյան իմաստության ուժը, ձևակերպեց մի միտք, որը դարձավ թևավոր խոսք.
«Անհնար է աշխարհը ճիշտ կառավարել առանց Աստծո և Աստվածաշնչի»։
Այս միտքը հնչեցրել է մի պետության առաջնորդ, որտեղ տարբեր կրոնների ներկայացուցիչներ համակեցության մեջ էին։ Հետևաբար, սա ոչ թե որևէ կրոնի գերադասման մասին է, այլ՝ Աստվածաշնչի՝ որպես համամարդկային արժեքային համակարգի ճանաչման։
Աստվածաշունչը ոչ միայն հավատքի գիրք է, այլ նաև՝ կյանքի և իրավունքի համապարփակ ուղեցույց։ Այն իր մեջ պարունակում է հիմնարար սկզբունքներ՝
մարդու կյանքի և ազատության,
ընտանիքի և արժանապատվության,
աշխատանքի և սեփականության,
ինչպես նաև՝ պետական կառավարման բոլոր ճյուղերի վերաբերյալ։
Հատկապես կարևոր է այն հանգամանքը, որ մարդու արժանապատվությունը դիտվում է որպես բնական իրավունքի անբաժանելի մաս։
Չխորանալով աստվածաշնչյան և արդի իրավական համակարգերի տարբերությունների մեջ՝ համոզված եմ, որ այդ վիհը հնարավոր է նվազեցնել, եթե իրավունքը՝ իր բարձրագույն, բարոյական և աստվածային ընկալմամբ, դառնա գերակա մարդու կողմից ստեղծված օրենքների նկատմամբ։
Օրենքը պետք է բխի իրավունքից, այլ ոչ հակառակը։
Հակառակ դեպքում՝
լավագույն դեպքում կունենանք չգործող օրենքներ,
իսկ վատագույն դեպքում՝ օրենքներ, որոնք կործանարար են հասարակության և պետության համար։
Բավական է նայել մեր շուրջը՝ այդպիսի օրինակներ տեսնելու համար։
Աստվածաշունչը պետք է դառնա այն կենարար աղբյուրը և հիմնաքարը, որի վրա կառուցվում են ոչ միայն անհատի, այլև պետության և հասարակության արժեքային համակարգերը։
Քրիստոնեական աշխարհն այս օրերին պատրաստվում է դիմավորել Սուրբ Զատիկը՝ Easter։
Եվ հենց այս օրերին ես ինձ բռնեցի մի պարզ, բայց խորիմաստ գիտակցության մեջ․
Մեր առօրյայում մենք դժվարությամբ ենք ասում երեք ամենակարևոր բառերը՝
Ես քեզ սիրում եմ,
Ներիր,
Օգնիր։
Գուցե հենց այստեղ է թաքնված երջանկության բանալին։
Գուցե հենց այս բառերի գիտակցումն ու կիրառումն է այն ճանապարհը, որով մարդը կարող է մոտենալ աստվածային գանձարանին։
Քրիստոսի Հարության տոնի նախօրեին արժե կանգ առնել և մտածել այս մասին։

ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«ԼԵՎ ԳՐՈՒՊ» փաստաբանական գրասենյակի հիմնադիր նախագահ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան