Ինչ չեն կիսում Միկան ու Ալենը

Ներքաղաքական

Ազգային ժողովի դիմաց հավաքված անհետ կորածների ծնողներն ու հարազատներն օրեր շարունակ անցկացնում են խաղաղ բողոքի ակցիա՝ պահանջելով 44 օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի արդյունքների հրապարակումը: Սակայն, այն ընդհատվեց միջադեպով՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ ակցիայի մասնակիցներից մի քանիսի միջեւ: Միջադեպի մասնակիցներից էր նաեւ իր քաղակտիվությամբ եւ սոցցանցում ուղիղ եթերներներով հանդես եկող Միքայել Մարգարյանը, որը մասնագիտությամբ երաժիշտ է, «Հայ Տղեք» խմբից հայտնի Հայկոյի՝ Հայկ Մարգարյանի եղբայրն է եւ բազմազավակ հայր:

Միջադեպից հետո, ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2 անձ բերման ենթարկվեցին, որից մեկը հենց Միքայելն էր՝ առավել ճանաչված որպես Միկա: Հասկանալու համար, թե իրականում ինչ է եղել, հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Դեմիրճյան փողոցում հանդիպում է ակցիայի մասնակից ծնողներին, ոմանց հետ զրուցում եւ շարունակում իր թիկնազորով ճանապարհը: Երբ Միկան մոտենում է Սիմոնյանին, վերջինս չի ցանկանում անգամ լսել նրա հարցը՝ ասելով, թե նրան «լսելու չունի»: Դրանից հետո Միկան գոռալով ասում է, թե՝ «թռար, արա՛»: Վերջին խոսեքրից զայրացած Սիմոնյանը պատասխանում է. «Արան պապադ է»: Վեճը թեժանում է՝ համեմվելով փողոցային հայհոյանքներով:

Արդեն երեկոյան Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակում, որտեղ փորձում է տալ եղածին բացատրություն եւ իր խոսքում նշում, որ Միկայի եւ իր երեխաները սովորում են նույն դպրոցում: Ըստ Սիմոնյանի,  Միկան կրկին փորձ է կատարել հենց դպրոցում՝ երեխայի հանդեսի ժամանակ եւս սադրել Սիմոնյանին, ինչ-որ տեսանյութ նկարելով:

«Իրավունք»-ին մոտ կանգնած աղբյուրներին համաձայն, Միքայել Մարգարյանը իրականում սադրելու մեծ վարպետ է եւ կարողանում է իր գոռոցներով անգամ ամենահավասարակշռված մարդուն հանել հունից: Կա անգամ վարկած, թե սադրանքը հատուկ հրահրվեց, որպեսզի դրանով ջրվի ծնողների տեւական ժամանակ իրականացվող ակցիաները, ինչի շարունակականությունը խուսափում է իշխանությունը:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում