Խղճում եմ Հակոբ Ասլանյանին, որ օր ծերության իր հոժար կամքով խեղկատակի է վերածվել. Սամվել Վարդանյան

Ներքաղաքական

Նախկին ՔՊ-ական, իսկ հիմա անկախ պատգամավոր Հակոբ Ասլանյանն անհետ կորածների ծնողների հետ զրույցում ասել էր. «Դիմացեք, 2 ամիս բան մնաց, հեսա Նիկոլին ու նրա ընկերներին ռադ կանենք, կեթա»: Հիշեցնենք, որ խոսքը նույն այն պատգամավորի մասին է, որը ժամանակին թունդ նիկոլական լինելով՝ միջադեպ էր ունեցել ավտոբուսում 44 օրյա պատերազմի մասնակից, ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղակտիվիստ Սամվել Վարդանյանի հետ: Իսկ հետո Ասլանյանի հաղորդման հիմքով՝ նախ բերման ենթարկվեց ու ճանապարհին էլ իրավապահների կողմից խոշտանգվեց Վարդանյանն, ապա հայտնվեց տնային կալանքի տակ:

Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է հենց ՍԱՄՎԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ, որն օրեր առաջ տեղեկացրել էր ի լուր ամենքի, որ «Ավտոբուսի գործ»-ը, կարծես, փակվել է։ Միեւնույն ժամանակ, նա նշել էր, որ իր դեմ հարուցված գործը բացարձակապես անհիմն է եղել, ինքն անմեղ է ու ոչինչ չի մոռացել, ոչ ոքի ու հատկապես՝ իր խոշտանգման համահանցակից ոստիկաններին: Վարդանյանը վստահ է՝ օրենքի առաջ բոլորի պատասխան տալու ժամանակը գալու է:

Ի՞նչ կասեք պատգամավոր Հակոբ Ասլանյանի այժմյան հռետորաբանության մասին, որը հանուն «Նիկոլի ու նրա ընկերների» Ձեր դեմ ժամանակին ցուցմունք էր տալիս: Փաստորեն, Դուք 3 օր ոստիկանությունում, Քննչական կոմիտեում, ՁՊՎ-ում, 100 օր տնային կալանքի մեջ, 7 ամիս վարչական վերահսկողությա տակ, 1տարի 11 ամիս երկրից ելքի արգելքի տակ պետք է մնայի՞ք՝ մինչեւ Ասլանյան Հակոբը հասկանար, թե ինչ էիք նրան ասում՝ հայտնի ավտոբուսում:

Տեսեք, բավականին ծիծաղելի ու, միեւնույն ժամանակ, իր համար ողբերգական իրավիճակում է հայտնվել Ասլանյանը: Նա խեղկատակի է նման։ Նախ ասեմ, որ այդ ակցիայի մասնակիցների հետ հանդիպմանն Ասլանյանը մի շարք ծիծաղելի բաներ ասաց, որոնցից ամենաուշագրավն ինձ համար այն էր, որ, իբրեւ թե, երկու ամսից Փաշինյանի իշխանությանը «ռադ են անելու», այսինքն՝ ինքն ու ժողովուրդը։ Ավելի մեծ աբսուրդ վերջին օրերին չէի լսել։ Իբրեւ թե՝ արթնացել է հա՞, իբրեւ թե գիտակցում է՝ ովքեր են իշխանության մեջ, էհ բա՝ Սամվել Վարդանյանը երկու տարի առաջ արդեն վաղուց արթնացած էր, բա ինչի՞ ստոր ու տղամարդուն ոչ վայել քեզ պահեցիր օր ծերության, սուտ ցուցմունքներ տվեցիր, գործ կարվեց, երկար դատական քաշքշուքների մեջ գցեցիք երիտասարդ արդեն վաղուց արթնացած ու ձեր չարիք լինելը գիտակցող երիտասարդին, առողջական, ֆինանսական խնդիրների մեջ գցեցիք, խոշտանգեցիք, երկրից ելքի արգելքը երկու տարով վրան դրեցիք… Ու մի այլ աբսուրդ էլ նա է, որ այսքանից հետո էլ դեռ ներողություն էլ չի խնդրել ինձնից՝ Նիկոլի հրահանգով ու իր հոժար կամքով կյանքս երկու տարի քաոսի վերածելու համար։

Ի դեպ, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ի պատասխան Հակոբ Ասլանյանի՝ վերջինիս անվանել է «քաղաքական Պանիկովսկի»՝ նշելով, որ իրենք են նրան «ռադ արել», սակայն «այնպես են պահել, որ թոշակի հարցը լուծի»։ Ի՞նչ կասեք այս մասին, նորաթուխ ընդդիմադիր Հակոբ Ասլանյանին զորակցո՞ւմ եք, որ դարձել է իշխանության թիրախ:

Իրականում շատ զավեշտալի է ախր, «ռադ անելու» մասով ոչ միայն ասացին, այլեւ մի հատ էլ նիստերի դահլիճում սպառնացին՝ թե դահլիճից էլ «ռադ կանեն, եթե…»: Բացահայտ սպառնալիք, իսկ ես երկու տարի առաջ նրան, բնավ, չէի սպառնացել, ընդամենը հարցրել էի, թե ինչպես է մարդամեջ դուրս գալիս: Իսկ դատախազը դա դատարանում որպես սպառնալիք ներկայացրեց՝ ավելի զավեշտի վերածելով այդ ամենը։

Զորակցում եմ, թե ո՞չ նորաթուխ «ընդդիմադիրին», միանշանակ՝ ոչ: Նախ ես իրեն ընդդիմադիր չեմ համարում: Համարում եմ, որ նա էլ պատիժ պիտի կրի ապագայում պաշտոնապես իշխանության մաս եղած ժամանակ արած իր բազմաթիվ հակահայ հայտարարությունների ու գործողությունների համար: Իսկ ներկայի մասով ասեմ, որ խղճում եմ իրեն, որ օր ծերության իր հոժար կամքով խեղկատակի է վերածվել, որովհետեւ այս պարբերաբար նվաստացումները, որոնք տեսնում ենք, միայն խղճահարություն կարող են առաջացնել։

Դեռ չեմ ուզում խորանալ այն մասով, որ ինքը պարբերաբար խոսում է իր պատերազմի մասնակից լինելուց, ինչն ուղղակի նողկանք է առաջացնում, որովհետեւ պատերազմի մասնակիցները, ովքեր գիտակցված են գնացել կռիվ, անընդհատ չեն թմբկահարում այդ մասին, իսկ իր երեք պատերազմի մասնակցության մասով միֆի մասին կարող եմ ուղղակի հիշեցնել, որ իր թված այդ երեք պատերազմից մեկին` ապրիլյանի քառօրյային ինքը մասնակցել է այնքանով, որ մայիսին ինչ-որ ինժեներական աշխատանքներ է կարծեմ արել, ասել է թե՝ փոս է փորել: Իսկ երկրորդին` 2020-ին, գնացել է հոկտեմբերին մեկ օրով, իբրեւ թե, հաջորդ օրը վիրավորվել ու վերադարձել է (ծիծաղելի է), դե երրորդի` 90-ականների մասով էլ, ցավոք, տեղեկություններ չկան։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում