Սաուդյան Արաբիայի արքայազնը ստիպված է «համբուրել իմ հետույքը». Թրամփ
ՄիջազգայինՍաուդյան Արաբիայի արքայազնը ստիպված է «համբուրել իմ հետույքը», հայտարարել է Թրամփը: Ի դեպ, ավելի վաղ նա գովերգում էր արաբական երկրներին, թե իրեն ավելի լավ են օգնում, քան ՆԱՏՕ-ի դաշնակիցները: Իսկ ահա հիմա անցել է այս բառապաշարին.
«Նա (թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանը) չէր կարծում, որ սա (Իրանի հետ պատերազմը) տեղի կունենա։ Նա չէր կարծում, որ ստիպված կլինի համբուրել իմ հետույքը։ Նա իսկապես չէր կարծում… Հիմա նա պետք է բարի լինի ինձ հետ։ Ասա նրան, որ ավելի լավ է բարի լինի ինձ հետ։ Նա պետք է լինի»,- ասել է Թրամփը Մայամիում կայացած «Ապագայի ներդրումային նախաձեռնություն» ֆորումում, որը, ի դեպ, կազմակերպվել է Սաուդյան Արաբիայի աջակցությամբ։

