Իրանը Դուբայում ոչնչացրել է ուկրաինացի մասնագետների և նրանց անօդաչունրի դեմ պայքարի համակարգերի պահեստը. ԻՀՊԿ
ՄիջազգայինԻրանը ոչնչացրել է Դուբայում գտնվող ուկրաինացի մասնագետների և նրանց անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգերի պահեստը, հայտնել է ԻՀՊԿ-ն։
«Մենք հարձակվել ենք Ուկրաինային պատկանող և ամերիկյան բանակին աջակցելու համար նախատեսված հակաօդային պաշտպանության համակարգեր պարունակող պահեստի վրա։
Պահեստում 21 ուկրաինացի զինծառայող կար. նրանք, հավանաբար, սպանվել են գործողության ընթացքում», - ասվում է ԻՀՊԿ-ի շտաբի հայտարարության մեջ։
Զելենսկին ժամանել է ԱՄԷ Սաուդյան Արաբիայից հետո։
Նա հայտնել է, որ Կիևն արդեն Մերձավոր Արևելք է ուղարկել 228 անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի մասնագետ։ Անցյալ շաբաթ նա ասել է, որ ուղարկվել է 201 մասնագետ։

