«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«ՆՊԱՏԱԿՍ Է ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԸ ՆՎԱՃԵԼԸ». ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ23 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԴԱՎԻԹ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Սպորտ

Վերջերս Սերբիայի Զրենյանին քաղաքում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը բրոնզե մեդալ է նվաճել մեր երկրի ներկայացուցիչ ԴԱՎԻԹ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ։

Iravunk. com -ի մարզական լրագրողի հետ զրույցում նա այսպես մեկնաբանեց իր նվաճումը. - Հանդես եկա 70 կգ քաշային կարգում։ Առաջին գոտեմարտում, ափսոս, զիջեցի ռուս մրցակցիս, հետո սփոփիչ գոտեմարտում 11։4 հաշվով հաղթեցի իտալացի մրցակցիս։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում էլ 5։2 հաշվով հաղթեցի գերմանացի Մարցել Վագինին։ Ամենաբարդը այս վերջին գոտեմարտը ստացվեց։

- Դավիթ, իսկ ինչը քեզ խանգարեց ավելի հաջող հանդես գալու համար։

- Մի փոքր լարվածություն ունեի, քանի որ առաջին անգամ էի մասնակցում այս տարիքային խմբի մեծ մրցաշարի։ Այս բրոնզե մեդալը ինձ ավելի կոգևորի հետագա մրցաշարերում էլ ավելի հաջող հանդես գալու, մեր երկիրը պատվով ներկայացնելու համար։

- Ինչ նպատակներ ունես։

- Նպատակս է Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելը։

- Դավիթ, իսկ ինչ խնդիրների ես բախվել սպորտում։

- Ունեցել եմ ծնկի վնասվածք։ Երկու անգամ վիրահատվել եմ։ Փառք Աստծո ապաքինվել եմ։ Նշեմ, որ պատանիների կազմում հաղթել եմ նաև թուրք մրցակցի, 2018 թվականին, Հունգարիայում։ Կաշխատեմ Աշխարհի առաջնությանը ավելի հաջող հանդես գալ։

- Շնորհակալություն, Դավիթ, մեզ ժամանակ տրամադրելու համար։

- Ես էլ եմ շնորհակալ ուշադրության համար։ Անխափան գործունեություն Ձեր թերթին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան