Թուրքիան՝ ապակայունացնող գործոն թե՛ Ղրիմում, թե՛ Մերձավոր Արեւելքում

Տեսանյութեր

Ըստ պատմական գիտությունների թեկնածու ՎԱՀԵ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ, հայերը Ղրիմում ներկայություն ունեն առնվազն երկու հազարամյակ: Այս մասին նա նշեց Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորման 12-ամյակին նվիրված «Հայաստանը եւ Ղրիմը Ուկրաինայի եւ Մերձավոր Արեւելքի պատերազմների դիտանկյունում» թեմայով միջազգային համաժողովի ժամանակ, որը կազմակերպել էին «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը, «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունը, «Ղրիմի բարեկամների» հայկական ակումբը եւ Տարածաշրջանային գիտակրթական կենտրոնների միավորումը։

«Հույն պատմիչ եւ փիլիսոփա Ստրաբոնի մոտ (ապրել է մոտ մ.թ.ա. 64 թվականից մինչեւ մ.թ. 24 թվականը) կա հիշատակում այն մասին, որ հայերը բնակվել են Տավրիդայում։ Ինչ վերաբերում է հայկական աղբյուրներին, ապա արդեն 9-րդ դարում կան հիշատակումներ Տավրիդայի մասին: Կան այս թեմայով մի քանի գիտական ուսումնասիրություններ, սակայն, ցավոք, դրանք բավարար չեն, քանի որ Ղրիմում հայերի ներկայության մասին վերջին գիտական աշխատանքը վերաբերում է 1950-ականներին եւ գրված է հայերեն։ Ի դեպ, ռուսերենով գրեթե չկա տեղեկատվություն», - նշեց Ավետիսյանը։

Պատմաբանն առանձնացնելով Ղրիմում հայերի վերաբնակեցման շրջանները՝ թվեց. «Առաջին վերաբնակեցումը՝ 9-10-րդ դարերում էր: Այն զանգվածային վերաբնակեցում էր Փոքր Ասիայի տարածքներից՝ Կոստանդնուպոլսի միջոցով դեպի Տավրիդա։ Երկրորդ մեծ ալիքը՝ 12-13-րդ դարերում էր՝ սելջուկյան արշավանքներից հետո, երբ հայերը ապաստան գտան Ղրիմում։ Հիմնականում նրանք հաստատվել են Խերսոնեսում, սակայն դրանից բացի խիտ բնակվել են նաեւ Ֆեոդոսիայում։ Սա, իհարկե, կապված էր Բյուզանդիայի քաղաքականության հետ, քանի որ Տավրիդան Բյուզանդիայի համար համարվում էր բավական կարեւոր տարածք, եւ հայկական համայնքը կապ էր ապահովում սլավոնական եւ հունական բաղադրիչների միջեւ։ Հայերը հաճախ հանդես էին գալիս որպես դիվանագետներ, թարգմանիչներ եւ այլն։ Հայտնի է, որ իշխան Սվյատոսլավը Բյուզանդիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար ուղարկել էր հայ դիվանագետների՝ բանակցություններ վարելու նպատակով»։

Վահե Ավետիսյանը հիշեցրեց, որ իշխան Վլադիմիրն ամուսնացել է կայսեր դստեր՝ Աննայի հետ։ Թեեւ, եթե նայենք աղբյուրներին, նրան հայ չեն անվանում, սակայն բյուզանդացիները, որոնք ունեին հայկական ծագում, հպարտանում էին դրանով։

«Վասիլ Առաջինի դինաստիայի հիմնադիրը, իհարկե, ուներ հայկական արմատներ, եւ դրա մասին վկայում են նաեւ հունական աղբյուրները, ու այս հարցում առանձնահատուկ վեճեր չկան», - նշեց նա։

Ինչ վերաբերում է դժվարին ժամանակաշրջաններին, պատմաբանն ասաց, որ թաթարների կողմից նվաճվելուց հետո Ղրիմի խանությունը մտավ Օսմանյան կայսրության հովանավորության տակ, եւ հայերի համար, իհարկե, այնտեղ վիճակը դժվարացավ։

«Նրանք կորցրին իրենց իրավունքները, եւ այլ ելք չմնաց, քան սերտ համագործակցել իտալական առեւտրական քաղաքների հետ, որոնք հիմնված էին Ղրիմում մինչեւ 18-րդ դարի վերջը։ Այդ ժամանակ քրիստոնյաների դրությունը վերջնականապես դարձավ անտանելի, եւ Ռուսաստանի օգնությամբ նրանք սկսեցին ազատման ուղիներ որոնել։ Ղրիմում առաջին հայկական գաղութի վերջին փուլը ավարտվեց հայերի եւ հույների հիմնական մասի վերաբնակեցմամբ դեպի Ռոստովի տարածք, որտեղ նրանք հիմնեցին իրենց բնակավայրերը Սուրբ Դմիտրի Ռոստովսկու ամրոցի շրջանում։ Այնտեղ ձեւավորվեց նաեւ Նոր Նախիջեւան կենտրոնը, որտեղ հիմնականում բնակություն հաստատեցին Ղրիմի հայերը։ Հաջորդ փուլն արդեն վերաբերում է 19-րդ դարին. այստեղ հայտնի անուններ են ի հայտ գալիս՝ Ազովյաններ եւ այլք։ Սա արդեն Ղրիմի հայկական գաղութի երկրորդ փուլն էր, որը ամբողջությամբ կապված չէր առաջինի հետ», - շեշտեց Ավետիսյանը։

Խոսելով 2014 թվականի իրադարձությունների մասին՝ Ավետիսյանն այն որակեց պատմական նշանակություն ունեցող, քանի որ Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանի հետ ցույց տվեց, որ ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք։

«Չնայած բոլոր բացասական հետեւանքներին, այդ իրավունքն, այնուամենայնիվ, իրացվեց: Ռուսաստանն, իհարկե, աջակցեց, եւ առանց այդ աջակցության դժվար թե դա հնարավոր լիներ իրականացնել այդքան հեշտությամբ։ Ղրիմի հայկական համայնքն էլ, բնականաբար, մասնակցել է այս գործընթացներին», - ասաց պատմաբանը։

Ինչ վերաբերում է Իրանի շուրջ այսօր ստեղծված իրավիճակին, Ավետիսյանն ասաց, որ իր գնահատմամբ՝ սա պայքար է պետության դեմ, որը լիովին չի համընկնում գլոբալ Արեւմուտքի քաղաքականության հետ։

«Այս համատեքստում, իհարկե, դեր ունի ոչ միայն Արեւմուտքը, այլ նաեւ պետք է հաշվի առնել Թուրքիայի գործոնը, քանի որ թե՛ Ղրիմում, թե՛ Մերձավոր Արեւելքում մենք տեսնում ենք Թուրքիայի գործոնը՝ որպես ապակայունացնող ազդեցություն։ Ինչպես հայտնի է, 2014 թվականին Թուրքիան նույնպես որոշակի հավակնություններ ուներ Ղրիմի նկատմամբ։ Ներկայումս Սիրիայում, Իրաքում, Իրանում եւս Թուրքիան ոչ վերջին դերն է խաղում այս պետությունների թուլացման եւ ռադիկալացման գործընթացներում, քանի որ նախկինում ավելի աշխարհիկ հայացքներ ունեցող առաջնորդներին՝ օրինակ Ասադին եւ այլոց, փոխարինում են ավելի ռադիկալ ուժեր, ինչպես դա տեղի ունեցավ Սիրիայում եւ այժմ նկատվում է այլ տարածաշրջաններում։ Այս առումով, իհարկե, Ռուսաստանի դերը որպես կայունացնող ուժ, կարծում եմ, պետք է ընդգծել եւ հետագայում եւս աշխատել այդ ուղղությամբ», - եզրափակելով խոսքը՝ արձանագրեց պատմաբանը։ 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում