«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Երգիչ լինելը պատասխանատվություն է ու նվեր տիեզերքից․ Ադամ Բարրոն և ընկերները հանդես կգան «Անուրջներ» համերգով

Մշակութային

Ֆրանսաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան) Հայաստան է վերադառնում կրկին յուրահատուկ համերգային երեկոյով․ ապրիլի 6-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Առնո Բաբաջանյանի 105-ամյակին նվիրված «Անուրջներ» համերգը։ Բարրոյի խոսքով՝ Փարիզից Հայաստան իր ամեն այցը փորձում է նշանավորել հիշարժան համերգով։

«Այս տարի որոշեցի երկու կարևոր միջոցառում կազմակերպել՝ մեկը Հայաստանում, մյուսը՝ Փարիզում։ Գեղեցիկ ծրագիր է սպասվում, ես ուզեցի, որ «Անուրջներ» համերգը ներկայացվի ակադեմիական տարբերակով և ոչ շատ էստրադային՝ բնականաբար շեշտը դնելով որակյալ և բարձրակարգ արտիստների վրա։ Երգիչ լինելը պատասխանատվություն է ու նվեր տիեզերքից, ես որպես արտիստ միշտ ուզում եմ օգտակար լինել նաև ուրիշներին, որովհետև կարևոր է ձեռք մեկնել այլ կատարողներին։ Մեր օրերում, ցավոք, միայն սեփական անձի մասին մտածելը տարածված բնույթ է կրում, բայց արտիստը պետք է համախմբող լինի, փորձի ավելին անել հայրենիքի համար իր ձայնով, ինչպես նաև փորձի հնարավորինս ճիշտ ներկայացնել հայ երգը թե՛ Հայաստանում թե՛ արտերկրում։ Դա բազմաշերտ գործունեություն է, այսօրվա արտիստին մեծ հնարավորություն է տրված, որից օգտվելով պետք է նա ամեն ինչ անի, որ մեր ազգը իր մշակութային զենքով տարբեր հարթակներում ներկայացվի ըստ արժանվույն»,-նշում է Բարրոն։

«Անուրջներ» համերգային երեկոյի ընթացքում ելույթ կունենան Գալինա Ցոլակյանը, Արամո Մամիկոնյանը, Սյուզաննա Բարէն, Մարիաննա Հայրապետյանը, Սկենա երգչախումբը, Վիկտորյա և Լյանա Ուլիխանյանները։

«Ես միշտ սիրում եմ կապակցել մարդկանց և իրականությունները։ Նախորդ տարի իմ և Երևանի քաղաքապետարանի Ավետիք Իսահակյանի անվան կենտոնական գրադարանի համագործակցությամբ՝ նոյեմբերի 12-ին տեղի ունեցավ «Երիտասարդ կատարողների Ավետիք Իսահակյանի անվան հանրապետական մրցույթը», որի նպատակը վոկալ երաժշտության բնագավառում շնորհալի երիտասարդներին հայտնաբերել և խրախուսելն էր։ Այդ մրցույթի հաղթող ճանաչվեց Գալինա Ցոլակյանը, ով հիմա հանդես կգա ապրիլի 6-ի համերգին»,-նշում է Բարրոն։

Հոկտեմբերի 3-ին երգիչը նախաձեռնել է Ջոն Տեր-Թադևոսյանի 100-ամյակին նվիրված երեկո Փարիզի Cortot համերգասրահում, որտեղ ելույթ կունենան մերօրյա ճանաչված արտիստներ։ Հաջորդիվ Ադամ Բարրոն հանդես կգա Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա եկեղեցում ապրիլի 24-ին՝ ներկայացնելով հայ երգն ըստ արժանվույն։ Սա բացառիկ պատմական համերգ է Հայոց Եղեռնի 111-րդ տարելիցի կապակցությամբ, որի ընթացքում կհնչեն Կոմիտասի, Մակար Եկմալյանի, Մարիամ Պոզապալյանի և Արա Պարթևյանի ստեղծագործությունները` ի հարգանք անմեղ հայ զոհերի։

Ադամ Բարրոյի նախաձեռնած նմանատիպ համերգների շարքում են եղել «Ավե Մարիա» խորագրով գալա երեկոն մեծանուն երգչուհի Գոհար Գասպարյանի 100-ամյակին ու անմար հիշատակին նվիրված, ինչպես նաև մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված «Ադամ Բարրո և ընկերներ». բարեգործական համերգը և Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված համերգը։

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը