Ինչի՞ համար է փաստաբան Թումանյանը «uպանել» 20-ամյա ուսանողուհուն․ ի՞նչ է տեղի ունեցել. մանրամասներ

Սպանություն, որը բացահայտվեց 4 տարի հետո․․․ 2022 թվականի հունվարի 21-ին Երևանի Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց 38/3 շենքի բակում հայտնաբերվել էր 20-ամյա աղջիկ։

Նախնական տեղեկություններով՝ 20-ամյա Ինգա Ա.-ն իրեն 3-րդ հարկի պատուհանից ցած էր նետել և նույն օրը նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Այնուհետև պարզվել է, որ 2022 թվականի հունվարի 21-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված սպանություն:

20-ամյա աղջիկը, ով սովորելու նպատակով Վանաձորից ժամանել էր Երևան, 2020 թվականին բնակություն հաստատել իրեն ու իր ընտանիքին հարազատ՝ ամուսիններ Ա.Թ.-ի և Ե.Մ.-ի բնակարանում։ Երկու տարի հետո Արամ Թումանյանը բութ առարկայով հարվածել էր աղջկան, որից հետո ամուսինները դեպքը կոծկելու նպատակով իրենց տան խոհանոցի պատուհանից նրան դուրս են նետել։

Դեպքին նախորդող օրը Ինգա Ա.-ի և Արամ Թումանյանի միջև իրենց բնակության հասցեում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում Ի.Ա.-ն բութ առարկայի առնվազն մեկ հարվածի արդյունքում ստացել է կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածք, որից հետո ամուսինները վերը նշված բնակարանի խոհանոցի պատուհանից տուժողին դուրս են նետել, ինչի հետևանքով վերջինս 2022 թվականի փետրվարի 10-ին մահացել է:

Սպանությունը կատարելու կասկածանքով դատարանի որոշմամբ կալանավորվել է փաստաբան Արամ Թումանյանը, իսկ նրա կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չբացակայելու արգելքը։

Սպանված Ինգա Ա.-ն Երևան էր եկել սովորելու նպատակով, բնակություն հաստատել իր մտերիմ ընկերուհու՝ Ե.Մ.-ի տանը։ Արամ Թումանյանի և սպանվածի միջև վեճը եղել է կենցաղային և անձնական հողի վրա։

Արամ Թումանյանը, ով ըստ նախնական տեղեկությունների, կատարել է սպանություն, ակտիվ ՔՊ-ականների ընտանիքից է։ Թումանյանի մայրը Լոռու մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետն է, նախկինում դասավանդել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում։

Իսկ հայրը՝ Արշակ Թումանյանը Վանաձորի Ս. Թևոսյանի անվան պետական պոլիտեխնիկական քոլեջի տնօրենն է։

Ասում են՝ ընտանիքը բավականին լավն է, Արամ Թումանյանն էլ վատ համբավ չունի համայնքում, և շատերի համար անհասկանալի է՝ ինչը կարող էր նրան ստիպել նման քալի գնալ։

«Ամեն տուն իր մութ անկյունն ունի, չգիտես՝ ինչ կարող է եղած լինել։ Շատերը ենթադրում են, որ խանդի հողի վրա կարող է եղած լինել, մի խումբ մարդիկ էլ խոսում են, որ փողային հարց է եղել։ Ամեն դեպքում շատ վատ բան է տեղի ունեցել, ջահել աղջիկ էր, էս տղան էլ երիտասարդ։ Քանի կյանք կործանվեց»,- մեզ հետ զրույցում ասաց վանաձորցիներից մեկը։

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)