Լիտվան, Լատվիան և Էստոնիան օդային միջանցք են բացել Ուկրաինայի անօդաչուների համար. Ինչով կպատասխանի Մոսկվան
ՄիջազգայինՄիջանցքը բաց է։ Լենինգրադի մարզը գտնվում է նշանառության տակ։ Այս մասին հայտնում են ռուսական աղբյուրները:
«Միջանցք» ասվածով նկատի է առնվում մերբալթյան գոտին: Այն է` ՆԱՏՕ-ական Լիտվան, Լատվիան և Էստոնիան բացել են օդային միջանցք Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի համար, որոնք վերջին ժամանակներս ակտիվորեն հարվածում են Սանկտ Պետերբուրգի ուղղությամբ։ Նախկինում դա արվում էր կուլիսներում, հիմա՝ բացահայտ։ Ընդ որում, հիմնական թիրախներից մեկն է Ուստ-Լուգայի նավահանգիստը, որով Ռուսաստանը նավթի մեծ մատակարարումներ ունի:
Սա, ըստ էության, ՆԱՏՕ-ի անդամ երկրների ուղիղ միջամտություն է պատերազմին:
«Ինչպե՞ս կարձագանքի Ռուսաստանը: Ոչ թե Ռիգայի կամ Վիլնյուսի վրա հրթիռային հարվածներով. դա է, ինչին սպասում են սադրիչները»,- բացատրում է ռուսական փորձագիտական աղբյուրներից մեկը։ Սակայն նման բացատրությունն իրավիճակ չի փոխում. սադրանք է, թե ինչ, դա իրավիճակ չի փոխում. ՆԱՏՕ-ական երկրների լոգիստիկ օգնությամբ հարձակման է ենթարկվում Ռուսաստանը, ընդ որում, ռազմավարական համակարգը: Համեմատությամբ. Իրանում հարցադրումներ չեղան սադրանքների մասին. նրանք անմիջապես պատասխան հարվածներն ուղղեցին բոլոր նրանց, ովքեր իրենց տարածքները տվել են Իրանին հարվածելու համար:
Մոսկվան կարող է պատասխանել առնվազն պաշտոնական զգուշացումներով` կհարվածի բոլոր նրանց, ովքեր Ուկրաինական հարվածների համար բացել են իրենց դռները: Սակայն այս պահին դա դեռ չկա:

