Թուրքիան կարող է մտնել պատերազմի մեջ

Միջազգային

Ի­րա­նի շուրջ պա­տե­րազ­մը հա­սավ մի վի­ճա­կի, երբ մնում է եր­կու ա­մե­նա­հա­վա­նա­կան զար­գաց­ման սցե­նար: Կա՛մ ԱՄՆ–ն պետք է վերց­նի իր զոր­քե­րը եւ սու­սու­փուս հե­ռա­նա, կա՛մ պետք է պա­տե­րազ­մը տե­ղա­փո­խի էս­կա­լա­ցիոն նոր մա­կար­դակ` ցա­մա­քա­յին օ­պե­րա­ցիա­յի, դեռ քիչ հա­վա­նա­կան մի­ջու­կա­յին հար­վա­ծի, ան­նա­խա­դեպ պրո­վո­կա­ցիա­յի եւ նման մեկ այլ բա­նի տես­քով: Պատ­ճա­ռը հաս­կա­նա­լի է. Վա­շինգ­տո­նը, ինչ­պես եւ սպաս­վում էր, հայտն­վել է, շախ­մա­տա­յին լեզ­վով աս­ված, պա­տա­յին ի­րա­վի­ճա­կում, եւ նաեւ ցուկց­վանգն է սկսել խեղ­դել, ու ա­մեն մեկ օր այս ի­րա­վի­ճա­կի պահ­պա­նու­մը էլ ա­վե­լի է սրում այդ պատ­կե­րը:

ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱԿԸ

­Կան նաեւ այլ գոր­ծոն­ներ, ո­րոնք ԱՄՆ–Իս­րա­յե­լին պար­զա­պես պար­տադ­րում են ա­րա­գաց­նել վերջ­նա­կան ո­րոշ­ման կա­յա­ցու­մը: Օ­րի­նակ, ինչ­պես հայտ­նում է բրի­տա­նա­կան «Royal United Services Institute» ա­ռա­ջա­տար պաշտ­պա­նա­կան վեր­լու­ծա­կան կենտ­րո­նը, Իս­րա­յելն ա­ռա­ջի­կա մի քա­նի օ­րե­րին կսկսի սպա­ռել իր հա­կահր­թի­ռա­յին պա­շար­նե­րը, իսկ մեկ­–եր­կու շա­բա­թից կզրո­յաց­նի: Ընդ ո­րում, հա­մալ­րում­նե­րի հնա­րա­վո­րութ­յու­ննե­րը քիչ են, հաշ­վի առ­նե­լով, որ նույն վի­ճա­կում է նաեւ ԱՄՆ–ն: Բա­ցի այդ, նե­րա­մե­րիկ­յան եւ գլո­բալ ճնշում­ներն են սկսել խեղ­դել Թ­րամ­փին, ո­րին էլ գու­մար­վում է տա­րա­ծաշր­ջա­նի երկր­նե­րի ծայ­րա­հե­ղութ­յան հաս­նող դժգո­հությ­ուն­նե­րը եւ այդ­պես շա­րու­նակ: Իսկ թե դա ին­չի կհասց­նի, ե­թե մեկ­–եր­կու շա­բա­թից իս­րա­յել­յան եր­կի­նքը, որն ա­ռանց այդ էլ դար­ձել է միան­գա­մայն թա­փան­ցիկ, լիո­վին բաց­վի ի­րա­նա­կան հրթիռ­նե­րի եւ ա­նօ­դա­չու­նե­րի ա­ռաջ, կա­րե­լի է են­թադ­րել:

­Կարճ ա­սած, հենց այս պա­հին է, որ պետք է ո­րո­շում կա­յաց­նել` ինչ են ա­նե­լու: Ընդ ո­րում, հար­ցը շատ ա­վե­լի սուր է դրված Նե­թան­յա­հու­ի հա­մար: Թ­րամ­փի հա­մար, ի­րեն հաղ­թող հռչա­կե­լով, հե­ռա­նա­լու տար­բե­րա­կը գո­նե կա, իսկ Նե­թան­յա­հուն ո՞ւր կա­րող է գնալ տա­րա­ծաշր­ջա­նից: Ա­ռա­վել եւս, որ հե­ռա­նա­լու կամ Ի­րա­նի հետ ինչ­–որ տար­բե­րա­կով լե­զու գտնե­լու մա­սին Թ­րամ­փը խո­սում է ա­ճող ակ­տի­վութ­յամբ, ինչն ակն­հայ­տո­րեն նյար­դա­յին ռեակ­ցիա է սկսել ա­ռա­ջաց­նել Թել Ա­վի­վում: Ա­ռա­վել եւս, որ ա­րեւմտ­յան մի շարք հե­ղի­նա­կա­վոր աղբ­յուր­ներ պնդում են, թե իբր Թ­րամփն իր խորհր­դա­կան­նե­րին ա­սել է, որ ցան­կա­նում է ար­դեն այս շա­բաթ ա­վար­տել Ի­րա­նի հետ պա­տե­րազ­մը, ո­րի մեկ ա­մի­սը կլրա­նա վա­ղը: Դ­րա­նից հե­տո նա կկա­րո­ղա­նա մաս­նակ­ցել մա­յի­սի կե­սե­րին Պե­կի­նում Սի Ց­զին­պի­նի հետ կա­յա­նա­լիք գա­գաթ­ա­ժո­ղո­վին:

Ի­հար­կե, Ի­րա­նը հա­մա­ռո­րեն շա­րու­նա­կում է հեր­քել, որ ո­րե­ւէ բա­նակ­ցութ­յուն ԱՄՆ­–ի հետ կա: Սա­կայն մեկ ու­շագ­րավ նյո­ւանս կա­րե­լի է տես­նել: Չ­նա­յած պաշ­տո­նա­կան բա­նակ­ցութ­յուն­նե­րի բա­ցա­կա­յութ­յա­նը, կող­մե­րը, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, հարկ են հա­մա­րում հրա­պա­րա­կավ ներ­կա­յաց­նել պայ­ման­նե­րը, ո­րոնց դեպ­քում կա­րող են լե­զու գտնել: Նախ ԱՄՆ–ն ներ­կա­յաց­րեց 12 կե­տա­նոց փաս­տա­թուղթ, ո­րը Թեհ­րա­նը շտա­պեց մեր­ժել` ներ­կա­յաց­նե­լով սե­փա­կա­նը: Ընդ ո­րում, ի տար­բե­րութ­յուն Թեհ­րա­նի նա­խորդ նման պա­հանջ­նե­րի, այս մե­կը միան­գա­մայն խե­լա­միտ տեսք ու­նի: Թեհ­րանն ըն­դա­մե­նը պա­հան­ջում է ԱՄՆ-ի եւ Իս­րա­յե­լի կող­մից «ագ­րե­սիա­յի եւ ս­պա­նութ­յան» լիա­կա­տար դա­դա­րե­ցում իր եւ դաշ­նա­կից­նե­րի նկատ­մամբ: Ե­րաշ­խիք­ներ, որ նոր հար­ձա­կում չի լի­նի: Վ­նաս­նե­րի փոխ­հա­տու­ցում: Վեր­ջա­պես, Հոր­մու­զի նե­ղու­ցի նկատ­մամբ «Ի­րա­նի ինք­նիշ­խա­նութ­յան» մի­ջազ­գա­յին ճա­նա­չում, ո­րը, թե­րեւս, կդառ­նա հե­տա­գա հար­ձա­կում­նե­րի դեմ լա­վա­գույն ե­րաշ­խիք: Եվ ե­թե մինչ այս Ի­րա­նը նաեւ պա­հան­ջում էր տա­րա­ծաշր­ջա­նի ա­մե­րիկ­յան բո­լոր բա­զա­նե­րի հե­ռա­ցում, ա­պա այս ան­գամ այդ պա­հան­ջը չկա: Այ­սինքն, կող­մե­րի մոտ ո­րո­շա­կի կոմպ­րո­մի­սա­յին շարժ նկատ­վում է: Այս ա­մե­նի փո­խա­րեն Թեհ­րա­նը կա­րող է իր հեր­թին ե­րաշ­խիք­ներ տալ, որ եր­բե­ւէ մի­ջու­կա­յին զենք չի ստեղ­ծի, հնա­րա­վոր է ան­գամ, որ հա­մա­ձայն­վի ու­նե­ցած հարս­տաց­ված ու­րա­նի պա­շար­նե­րը փո­խան­ցել Ռու­սաս­տա­նին ինչ­–ինչ պայ­ման­նե­րով, ա­սենք` մի­ջու­կա­յին «հո­վա­նո­ցի», եւ սա Թ­րամ­փին հնա­րա­վո­րութ­յուն կտա ի­րեն հաղ­թող հռչա­կել:

Ու ե­թե ար­դեն տե­սա­նե­լի է կոմպ­րո­մի­սա­յին լուծ­ման տար­բե­րակը, նշա­նա­կում է, որ հա­մա­ձայ­նութ­յան հաս­նե­լը եւս դառ­նում է հնա­րա­վոր: Հենց դա է, որ Նե­թան­յա­հու­ի հա­մար նշա­նա­կում է անձ­նա­կան պար­տութ­յուն, եւ ա­սել, թե պատ­րաստ է հան­գիստ խա­ղա­քա­րտե­րը ցած դնել, միամ­տութ­յուն կլի­նի:

ՑԱՄԱՔԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏԱՐԲԵՐԱԿԸ

­Մի խոս­քով, ի տար­բե­րութ­յուն Թ­րամ­փի, Նե­թան­յա­հու­ին հար­կա­վոր է նոր էս­կա­լա­ցիա, թեեւ դա չա­փա­զանց վտան­գա­վոր, վա–­բան­կի աս­տի­ճա­նի հաս­նող խա­ղի կա­րող է վե­րած­վել: Ընդ ո­րում` ա­սել, թե նա Թ­րամ­փի վրա ազ­դե­լու լծակ­ներ չու­նի, դա եւս սխալ կլի­ներ: Ծայ­րա­հեղ տար­բե­րա­կով Թ­րամ­փին այլ բան չի մնա, քան մին­չեւ վերջ խրվելն ի­րա­նա­կան ճահ­ճում, ե­թե Նե­թան­յա­հուն ո­րո­շի դի­մել մի­ջու­կա­յին զեն­քի: Կամ հար­վա­ծել Բու­շե­րի ա­տո­մա­կա­յա­նին, ին­չի պատ­րաս­տա­կա­մութ­յան փոր­ձեր Նե­թան­յա­հուն ար­դեն իսկ եր­կու ան­գամ ի ցույց դրել է: Ու դա­տե­լով այն տո­տալ քա­րոզ­չութ­յու­նից, որ ներ­կա պա­հին ա­րեւմտ­յան լրատ­վա­կան դաշ­տում նկատ­վում է, գո­նե այս փու­լում Նե­թան­յա­հուն էս­կա­լա­ցիա աս­վա­ծը դեռ տես­նում է ցա­մա­քա­յին օ­պե­րա­ցիա­յի տես­քով: Ընդ ո­րում այն, որ ԱՄՆ–ն շա­րու­նա­կում է ցա­մա­քա­յին ու­ժեր տե­ղա­փո­խել ի­րա­նա­կան ուղ­ղութ­յուն, հու­շում է, որ այդ տար­բե­րա­կը եւս Ս­պի­տակ տան քննար­կում­նե­րում կա, եւ հար­ցը վերջ­նա­կան ո­րոշ­ման փու­լում է:

Ա­սենք, նաեւ մե­սիջ­նե­րը, ո­րոնք այս օ­րե­րին հնչում են Թեհ­րա­նից, գա­լիս է հու­շե­լու, որ ի­րա­նա­կան կողմն այս սցե­նարն ա­մե­նե­ւին էլ չի բա­ցա­ռում: Այս­պես, եր­կու ա­ռանց­քա­յին սպառ­նա­լիք Ի­րա­նը պաշ­տո­նա­պես հնչեց­րել է: Նախ, որ ցա­մա­քա­յին հար­ձակ­ման դեպ­քում Հոր­մու­զի նե­ղու­ցի օ­րի­նա­կով կփա­կի նաեւ Բաբ էլ-­Ման­դե­բի նե­ղու­ցը: Դ­րա հնա­րա­վո­րութ­յունն Ի­րանն ու­նի. ե­մեն­յան հու­սիթ­նե­րը, ո­րոնք ա­մեն պահի կա­րող են խա­ղի մեջ մտնել, ար­դեն մեկ ան­գամ փա­կել են այդ նե­ղու­ցը: Եր­կու նե­ղուց­նե­րի միա­ժա­մա­նակ­յա փա­կու­մը կա­րող է վերջ­նա­կա­նա­պես պայ­թեց­նել հա­մաշ­խար­հա­յին տնտե­սութ­յունը: Եվ երկ­րոր­դը. Ի­րա­նը սպառ­նում է գրա­վել Քու­վեյ­թը, Բահ­րեյ­նը եւ ԱՄԷ–ն, ո­րը ԱՄՆ­–ին կզրկի Պար­սից ծո­ցի հատ­վա­ծում ա­մեն մի ներ­կա­յութ­յու­նից: Ընդ ո­րում, դրա հնա­րա­վո­րութ­յու­նը եւս կա: Հատ­կա­պես այն բա­նից հե­տո, երբ ԱՄՆ­–ի եւ ՆԱՏՕ­–ի ու­ժե­րը հայ­տա­րա­րե­ցին Ի­րա­նից դուրս գա­լու մա­սին, եւ այդ երկ­րում փաս­տա­ցի ռազ­մա­կան վե­րահս­կո­ղութ­յունն այս պա­հին ի­րա­նա­մետ դի­մադ­րութ­յան ու­ժե­րի ձեռ­քին է:

­Սա­կայն սրա­նով ա­մեն բա չի սահ­մա­նա­փակ­վի: Ցա­մա­քա­յին պա­տե­րազ­մի դեպ­քում Ի­րա­նը, գրե­թե միան­շա­նակ է, որ կամ­բող­ջա­կա­նաց­նի իր պրոք­սի ու­ժե­րի դիր­քե­րը Ի­րա­քում, նաեւ սկսե­լով ար­շավ հյու­սի­սա­յին Ի­րա­քի քրդա­կան կազ­մա­վոր­ման` Էր­բի­լի դեմ: Վեր­ջա­պես, նման դիր­քեր ու­նե­նա­լով, Ի­րա­նը չե­զո­քաց­նում է նաեւ Սաուդ­յան Ա­րա­բիա­յին, դուրս գա­լիս Սի­րիա, հա­ջո­ղութ­յան դեպ­քում միա­նա­լով լի­բա­նան­յան «Հեզ­բոլ­լա­հի»–ին:

Ընդ ո­րում, այս ա­մե­նի պո­տենց­իալն Ի­րանն ու­նի: Մի­լիո­նա­նոց բա­նակ` շատ լավ կազ­մա­կերպ­ված, զին­ված եւ չա­փա­զանց մո­տի­վաց­ված, եւ առն­վազն 5–10 մի­լիո­նա­նոց ոչ թե նույ­նիսկ մո­բի­լի­զա­ցիոն ռե­սուրս, այլ` կա­մա­վո­րա­կան­ներ: Հաշ­վի առ­նե­լով նաեւ օ­դում ի­րա­նա­կան գե­րա­կա­յութ­յու­նը, ա­մե­րի­կա­–իս­րա­յել­յան հիմ­նա­կան հար­վա­ծա­յին գոր­ծի­քի` ա­վիա­ցիա­յի չե­զո­քաց­նե­լու կա­րո­ղութ­յու­նը: Ու այս ա­մե­նին պետք է գու­մա­րել նաեւ հու­սիթ­նե­րի մի քա­նի մի­լիո­նա­նոց պո­տենց­իա­լը:

Իսկ ա­մե­րիկ­յան մոտ 10–15 հա­զա­րա­նոց հար­վա­ծա­յին խմբա­վո­րու­մը, ո­րը ներ­կա­յումս կենտ­րո­նաց­վում է տա­րա­ծաշր­ջա­նում, հա­զիվ թե ի զո­րու լի­նի փո­խել նման ու­ժա­յին բա­լան­սը: Ան­գամ Իս­րա­յե­լի մաս­նակ­ցութ­յամբ, ո­րի այդ­քան գո­վա­բան­ված բա­նակն այս օ­րե­րին լռվել–մ­նա­ցել է ըն­դա­մե­նը «Հեզ­բոլ­լա­հի» դեմ մար­տե­րում` կրե­լով լուրջ կո­րուստ­ներ: Իսկ տա­րա­ծաշր­ջա­նա­յին մյուս բա­նակ­նե­րի մա­սին խո­սելն ի­մաստ չու­նի:

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ

 Այս ի­րա­վի­ճա­կում, սա­կայն, մեկ այլ տա­րա­ծաշր­ջա­նա­յին ու­ժի` Թուր­քիա­յին պետք չէ մո­ռա­նալ: Հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը, ո­րոնք վեր­ջին օ­րե­րին գա­լիս են Ան­կա­րա­յից, հու­շում են, որ Թուր­քիան դեռ չի ցան­կա­նում այս մեծ պա­տե­րազ­մի մեջ ու­ժեր վատ­նել, բայց պատ­րաստ սպա­սում է ա­ռի­թի: Ընդ ո­րում, Էր­դո­ղա­նը շա­րու­նա­կում է մնալ իր նա­խընտ­րած խա­ղա­յին դիր­քում` «եր­կու ա­թո­ռի վրա», թե­րեւս նաեւ հաշ­վի առ­նե­լով, որ թուր­քա­կան շա­հերն էլ այս ամ­բող­ջա­կան պատ­մութ­յան մեջ միան­շա­նակ չեն: Չ­նա­յած այն բա­նից հե­տո, երբ ուկ­րաի­նա­կան ծո­վա­յին ա­նօ­դա­չու­նե­րը ե­րեկ խո­ցե­ցին Ռու­սաս­տա­նից Թուր­քիա գնա­ցող տան­կե­րը, դա Ան­կա­րա­յի հա­մար պետք է որ լուրջ ազ­դակ դառ­նա:

Ա­մեն դեպ­քում, տե­սա­նե­լի պատ­կերն այս պա­հին հե­տեւ­յալն է: Մի կող­մից, Ի­րա­նի պար­տութ­յու­նը գրե­թե միան­շա­նակ հա­ջորդ թի­րա­խը կդարձ­նի Թուր­քիա­յին: Ա­ռա­վել եւս, որ Իս­րա­յե­լը հա­մա­ռո­րեն փոր­ձում է խա­ղար­կել քրդա­կան խա­ղա­քա­րտը, ո­րը նշա­նա­կում է Քուր­դիս­տա­նի ստեղ­ծում. Թուր­քիա­յի հա­մար եւս մեկ մա­հա­ցու սպառ­նա­լիք:

­Բայց նաեւ, ե­թե Ի­րա­նը սկսի վե­րահս­կել Ի­րա­քը, դուրս գա Սի­րիա­յի սահ­ման եւ ձգտի դե­պի «Հեզ­բոլ­լահ»` Լի­բա­նան, դա եւս Ան­կա­րա­յի հա­մար, մեղմ ա­սած, հա­ճե­լի չի լի­նե­լու: Ա­ռա­վել եւս, երբ այս ա­մե­նի ֆո­նին էա­պես ա­ճում է Ի­րա­նի քա­ղա­քա­կան կշի­ռը` նրան հաղ­թա­նա­կի դեպ­քում դարձ­նե­լով տա­րա­ծաշր­ջա­նի լիա­կա­տար ա­ռաջ­նորդ: Ին­չի հա­մար, չմո­ռա­նանք, պայ­քա­րում է նաեւ Ան­կա­րան:

­Մի խոս­քով, որ ցա­մա­քա­յին պա­տե­րազ­մի ընդ­լայն­ման դեպ­քում Թուր­քիան կմտնի խա­ղի մեջ, դա գործ­նա­կա­նում միան­շա­նակ է: Ի՞նչ ուղ­ղութ­յամբ. այս պա­հին ա­մե­նահ­նա­րա­վոր տար­բե­րա­կի տեսք ու­նի Սի­րիա­յի ամ­բող­ջա­կան ա­նեք­սիան, մի­գու­ցե նաեւ Ի­րա­քի հյու­սի­սա­յին ո­րոշ հատ­ված­ներ: Նաեւ հա­վակ­նութ­յամբ, որ պա­տե­րազ­մի արդ­յուն­քում քա­ղա­քա­կան վե­րահս­կո­ղութ­յուն կու­նե­նա սու­նի իս­լա­մա­կան տի­րույ­թում, ո­րի փաս­տա­ցի ֆունկ­ցիան հի­մա Իս­րա­յե­լի ձեռ­քին է: Այն, որ ար­դեն այս պա­հին է Թուր­քիան փոր­ձում ա­րա­բա­կան երկր­նե­րին զերծ պա­հել Ի­րա­նի դեմ պա­տե­րազ­մի մեջ մտնե­լու ծրագ­րե­րից` գոր­ծե­լով Իս­րա­յե­լի դեմ, աս­վա­ծի հիմ­նա­վո­րում­նե­րից է:

­Բայց կրկնենք, սա զուտ ցա­մա­քա­յին պա­տե­րազ­մից բխող ա­մե­նահ­նա­րա­վոր սխե­մա­նե­րից է: Իսկ այն, որ Իս­րա­յե­լի տրա­մադ­րութ­յան տակ է մնում մի­ջու­կա­յին զի­նա­նո­ցը, կա­րող է այս ողջ պատ­կե­րը փո­խել: Ե­թե միայն Ի­րանն այդ դեպ­քի հա­մար եւս պա­տաս­խան չու­նի:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում