Ամոթալի է 50 տարեկանում այդքան հիմար լինելը. Մեդվեդևը` Կայա Կալասին
ՄիջազգայինԴմիտրի Մեդվեդևը խստորեն քննադատել է Եվրահանձնաժողովի նախագահ Կայա Կալասին, որն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը պահանջում է մի բան, որը «երբեք իրեն չի պատկանել»։
«Լաբորատոր առնետ Կալասը, որի դեմքը զուրկ է ինտելեկտից, կրկին ոտք է դրել նույն փոցխի վրա՝ պնդելով, որ Ռուսաստանը «պահանջում է մի բան, որը երբեք իրեն չի պատկանել»։ Դոնբասը ռուսական էր և ուրիշ ոչ մեկինը։ Ամոթ է 50 տարեկանում այդքան հիմար լինելը։ Ի դեպ, Էստոնիան (սարսափելի է!) նույնպես Ռուսաստանի մաս էր կազմում»,- գրել է ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահը։

