Թրամփի TRIPP նախագծի հարցում ո՞րն է Կարապետյանի ուժի եւ Նիկոլի սկզբունքային տարբերությունը. Էդգար Ղազարյան
ՆերքաղաքականՕրերս ամերիկացի հայտնի կրիպտո ձեռնարկատեր, գործարար, բլոգեր, IBC Group-ի հիմնադիրՄարիոՆավալին տված հարցազրույցումՍամվելԿարապետյանի քաղաքական ուժի համակարգողՆարեկԿարապետյաննասել է, որ մեզ այս տարածաշրջանում անհրաժեշտ է հավասարակշռություն, եւ Թրամփի TRIPP նախագիծը հենց այդ հավասարակշռությունն է, որը կարող է մեր տարածաշրջանի համար երկարաժամկետ խաղաղություն բերել։ Ըստ նրա` միակ բանը, որի վրա պետք է աշխատել, ԱՄՆ-ի դերը պարզապես վկայի դերից ավելի շատ խաղաղության երաշխավորի դերի բարձրացնելն է։ Այս մասին«Իրավունք»-ը զրուցել էԼեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, քաղաքական գործիչ ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ, որը միացել էԿարապետյանի քաղաքական ուժին:
— Ինչպե՞ս կմեկնաբանեքՆարեկԿարապետյանի վերոնշյալ հայտարարությունը:Դուք համակարծի՞ք եք այդ մտքին:
—Ի՞նչ կարիք կա մեկնաբանելու:Հայտարարել է, ուրեմն՝ հայտարարել է այն, ինչ ցանկացել է ասել: Եթե մենք մեր միասնական մոտեցումներով ենք հիմա հանդես գալիս, ապա քննարկման հարց չկա:
—Բայց հաշվի առնելով Իրանում ստեղծված իրավիճակը՝ որքանո՞վ է իրատեսական, որ ԱՄՆ-նկարող է դառնալ մեր երկարատեւ խաղաղության երաշխավորը:
—Բայց մինչ այդԿարապետյանը հայտարարել է, որ այդ նախագծի հաջողությունը պայմանավորված է բազմաշերտ անվտանգային համակարգի կիրառումով: Այսինքն, անվտանգության մի քանի երաշխավորների առկայության պայմաններում: Այդ դեպքում է իր արդյունավետությունը հնարավոր:
—Գրեթե նույնն է ասումՆիկոլՓաշինյանը:Հետեւաբար, ո՞րն է այս հարցումՁեր սկզբունքային տարբերությունը:
—ՆիկոլՓաշինյանն այդպիսի բան չի ասել:Նա ոչ թե ասում է, այլ նա ստորագրել է մի համաձայնագիր, որի իրագործումը ծարաստիճան խնդրահարույց է: Ըստ էության,Փաշինյանը տապալել է դա:Նա հայտարարել, որ Իրանում ստեղծված նոր իրավիճակի պայմաններում ԱմերիկայիՄիացիալՆահանգների հետքարքրությունը Թրամփի նախագծի նկատմամբ այլեւս առաջվանը չեն: Այսինքն՝ գործնականում դա հնարավոր չէ իրագործել այս պայմաններում:
—Ամեն դեպքում,Դուք գտնում եք, որ TRIPP նախագիծը կարող է մեր տարածաշրջանի համար երկարաժամկետ խաղաղություն բերե՞լ :
— TRIPP նախագծի իրագործման հաջողությունը,կրկնում եմ,մենք պատկերացնում ենք բազմաշերտ անվտանգային համակարգի առկայության պայմաններում: Իրանի զարգացումները նոր են ստեղծվել եւ, բնականաբար, դրանով պայմանավորված, մեր ցանկացած հետագա որոշումներն ու գործողությունները կլինենիրավիճակով պայմանավորված:Մեզ համար առաջնահերթը լինելու էՀայաստանիՀանրապետության անվտանգության ապահովումը: Որեւէ նախագիծ չպետք էՀայաստանի անվտանգության համար սպառնալիք հանդիսանա:Հակառակը, այն պետք է ամրապնդի անվտանգությունը: Իսկ այն, ինչ ստեղծել էՆիկոլՓաշինյանը, կարծում եմ բավարար չէ: Այդ պատճառովԿարապետյանՆարեկն էլ ասել է, որ պետք է ունենալ անվտանգության բազմաշերտ համակարգ:
—Դա նշանակում է, որ հրաժարվո՞ւմ ենք ՀԱՊԿ-ից, Գյումրիի ռուսական ռազմաբազայից, Իրանի հետ բարիդրացիական հարաբերություններից եւ ապավինում ԱՄՆ-ի՞ն:
—Ո՛չ:Կարծում եմ, որ նման եզրակացություն դրանից պետք չի անել:Հակառակը, բազմաշերտ անվտանգության համակարգը հենց ենթադրում է հնարավոր բոլոր ուղղություններով համագործակցությունը երկրի անվտանգությունը ապահովելու նպատակով:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

