Էլ խայտառակությունն ինչպե՞ս է լինում. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Ազգային ժողովի կողմից փակ քվեարկության արդյունքում ՔՊ-ական նախկին պատգամավոր ՎԼԱԴԻՄԻՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ դարձավ Սահմանադրական դատարանի դատավոր: Վլադիմիր Վարդանյանի այս նոր կենսագրական նվաճումը, ըստ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի, կարելի է նաեւ պատմական համարել: «2000-ականներին տակավին լավ նիհար Վլադիմիրը հոդվածներ ու մենագրություններ էր տպագրում, գիտական զեկույցներով էր հանդես գալիս Հայոց ցեղասպանության թեմայով ու դրանց համար պետբյուջեից ստանում էր հարկատուների գումարներ՝ որպես հոնորար ու աշխատավարձ: Այդ հրապարակումներում Վ. Վարդանյանը, հղումներ տալով միջազգային իրավական նորմերին, փորձում էր հիմնավորել Հայոց ցեղասպանության եւ հատուցման հետ կապված որոշ հարցերի անդրադառնալու կարեւորությունը, քննում էր էպիստոպելի հասկացությունն ու դրա կիրառման հարցը: Այժմ, սակայն Վլադիմիր Վարդանյանը Հայոց ցեղասպանության թեմայով աշխատանքներ չի գրում ու հրատարակում: Փոխարենը նա անմնացորդ լծվել է ՔՊ-ականների ու նրանց առաջնորդի՝ Հայոց ցեղասպանության հիշողությունն ու պատմությունը միջակայնացնելու ու ժխտելու, զոհերի ու վերապրողների հիշատակը պղծելու անպատվաբեր ու անբարո գործին», - նշում է Դեմոյանը եւ ընդգծում, որ այս նշանակումով Նիկոլի Վովան եւս մեկ ապացույց ներկայացրեց ճկուն բարոյականության եւ ակադեմիական հարմարվողականության ու անսկզբունքայնության տեսանկյունից: Էլ խայտառակությունն ինչպե՞ս է լինում:

Ուշագրավ իրադարձություն է երեկ տեղի ունեցել ռեկտոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ղեկավարած Երեւանի պետական համալսարանում: Խոսքը «Հայաստանի [ժամանակակից] աշխատավորուհի» թերթի շնորհանդեսի մասին է: Անդրադառնալով ֆեմինիստական այս նախաձեռնությանը՝ «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը հատկանշական զուգահեռներ է անցկացրել. «1924 թվականից մինչեւ ԽՍՀՄ-ի փլուզումը լույս էր տեսնում «Հայաստանի աշխատավորուհի» հանդեսը: Այն հրատարակում էր ՀԽՍՀ Կոմկուսի Կենտրոնական կոմիտեն: Խորհրդային տարիներին ամսագրերում, մասնավորապես` «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրում, ընդունված էր ներկայացնել բանվորուհիների եւ հատկապես կթվորուհիների կենսագրություններն ու ձեռքբերումները: Ենթադրենք` ինչպես է կթվորուհին երեք տարում կովերից կթել այն ծավալի կաթը, որը նախատեսված էր կթել հինգ տարում: Հիմա ԵՊՀ-ից տեղեկացնում են, որ «Հայաստանի [ժամանակակից] աշխատավորուհի» թերթում կքննարկվեն «մեր իրականության մեջ կանանց, ինչպես նաեւ համակարգայնորեն անտեսված խմբերի խնդիրները»: Իսկ ովքե՞ր են «իրականության մեջ կանայք» կամ այդ ի՞նչ «անտեսված խմբերի» մասին է խոսքըՏրամաբանորեն` նրանք բանվորուհիներն ու կթվորուհիները չեն:Եվ, ուրեմն, ողջունենք «Հայաստանի [ժամանակակից] աշխատավորուհի» թերթի հիմնադիրներին եւ մաղթենք, որ նրանք կարողանան կովերից, կներեք, սորոսներից երեք տարում «կթել» այն չափի գումարը, որը նախատեսված էր «կթել» հինգ տարում»:

Շարունակելով կանանց թեման՝ նշենք, թե ինչ զարմանալի որոշում է ընդունվել ԱՄԷ-ում: Դուբայի թագաժառանգ, փոխվարչապետ եւ պաշտպանության նախարար, ինչպես նաև Գործադիր խորհրդի նախագահ շեյխ ՀԱՄԴԱՆ ԲԻՆ ՄՈՀԱՄՄԵԴ ԲԻՆ ՌԱՇԻԴ ԱԼ ՄԱՔԹՈՒՄԸ առաջարկել է խորհրդանշական, բայց նշանակալի քայլ՝ փոխել հասարակության մեջ մայրերի դերի պաշտոնական անվանումը։ Ըստ այդմ, հետայսու կկիրառվի «սերնդի ձեւավորող» տերմինը՝ ավանդական «տնային տնտեսուհի» տերմինի փոխարեն։ Ի՞նչ կարծիքի եք, գուցե վատ միտք չէ՞:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում