Թուրքացման ծրագիրը մտավ բուհեր
ՆերքաղաքականՀայաստանի եւ Թուրքիայի միջեւ արդեն գործնական փուլ է մտնում բուհական համագործակցության հարցը: Քննարկվում են ուսանողների փոխանակման, կրթաթոշակների սահմանման, ինչպես նաեւ «միջմշակութային» եւ ենթակառուցվածքային ծրագրեր։ Այս մասին օրեր առաջ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Նա հիշեցրեց նաեւ ակադեմիական փոխանակման ծրագրի մասին, որը հայտարարվել էր դեռ 2025 թվականի սեպտեմբերի 12-ին Երեւանում հատուկ ներկայացուցիչների վեցերորդ հանդիպման ժամանակ. կողմերը պայմանավորվել էին խորացնել համագործակցությունը կրթության եւ մշակույթի ոլորտներում՝ հատկապես կրթաթոշակային ծրագրերի միջոցով։
Մինչ Միրզոյանը սա ներկայացնում է՝ իբրեւ քննարկման նյութ, «Իրավունք»-ին հասած տեղեկություններով՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն արդեն շուրջ մեկ ամիս է ակտիվորեն առաջ է մղում գործընթացը: Բուհերին հրահանգվել է ներկայացնել կրթաթոշակի թեկնածուների ցուցակներ։ Այլ կերպ ասած՝ այս իշխանությունը թուրքացնում է Հայաստանը՝ սկսելով լավագույն ուսանողներին կերակրել թուրքական փողով:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

