Նիկոլը վերընտրվելու դեպքում Հայաստանը տանելու է սոդոմգոմորյան դժոխք
ՀրապարակախոսությունԵՄ չափանիշների մասին ճիշտ եւ ամբողջական պատկերացում կազմելու համար նախ պետք է ելնել այն մեկնակետից, որ Եվրոպայում՝ ինչպես Եվրամիությունում (ԵՄ), Եվրոպայի խորհրդում եւ եվրոպական այլ կառույցներում, այնպես էլ եվրոպական պետությունների գերակշիռ մեծամասնությունում արդեն մի քանի տասնամյակ, այժմ՝ առավելապես, իշխում են ոչ թե ազգային, պահպանողական ուժերը եւ Ֆրանսիայի մեծագույն քաղաքական ու ռազմական գործիչ, հինգերորդ հանրապետության հիմնադիր ու նախագահ Շառլ դը Գոլի նման գործիչները, այլ Սատանայի ծառաները՝ ուլտրալիբերալները եւ գլոբալիստները:
Ովքե՞ր են նրանք… Լայն հանրությանը հայտնի գործիչներից են, օրինակ, Նիկոլ հայադավի «ընկեր», Ֆրանսիայի ներկայիս նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, ԵՄ գործադիր մարմնի ղեկավար, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը եւ ուրիշներ: Նրանք ներկայացնում են «այսբերգի» վերին մասը…
Միտումնավոր բացարձակացնելով, ծայրահեղացնելով այնպիսի կարեւոր արժեքներ, հասկացություններ, ինչպիսիք են ազատությունը եւ մարդու իրավունքները, եւ այսպիսով նենգափոխելով դրանց բուն էությունը եւ վերածելով չարիքի, եվրոպական համապատասխան կառույցները, մասնավորապես, Եվրոպայի խորհուրդն ընդունել, անդամ եւ այլ երկրներին պարտադրել ու փորձում է պարտադրել այնպիսի կոնվենցիաներ եւ օրենքներ, ինչպիսիք են, օրինակ, Ստամբուլյան կոնվենցիան, Լանզարոտի կոնվենցիան, ընտանիքում բռնության մասին օրենսդրությունը եւ այլն:
Չնայած բարի եւ ընդունելի նպատակներ արտահայտող իրենց անվանումներին` այդ կոնվենցիաների, օրենքների շիրմա հանդիսացող անվանումների տակ հրեշավոր նպատակներ արտահայտող դրույթներ են: Դրանք նպատակաուղղված են հիշյալ կոնվենցիաները, օրենքներն ընդունած երկրներում մարդու (ներառյալ՝ երեխաների) հոգեւոր եւ ֆիզիկական կործանմանը, հոգեբանական խեղմանը, ամուսնությունների եւ մանկածնության ցուցանիշների կրճատմանը, ամուսնալուծությունների եւ ինքնասպանությունների աճի խթանմանը, մարդկության քանակի կրճատմանը, ԼԳԲՏ-ներին՝ իգամոլներին (լեսբիներին), արվամոլներին (գեյերին), երկսեռականներին (բիսեքսուալներին), սեռափոխներին (տրանսգենդերներին) եւ այլասերվածների այլ խմբերին պատկանողներին լայն իրավունքներ տալուն (ներառյալ՝ ԼԳԲՏ շքերթների եւ այլասերման հրապարակային քարոզի այլ դրսեւորումների) ու նշված «իրավունքների» պաշտպանությանը, դրանց դեմ հանդես եկողներին քրեական պատասխանատվության ենթարկելուն: Օրենսդրական այդ բոլոր այլանդակություններն իրենց խորքում ուղղված են բազմազգ Եվրոպայում տարբեր կրոնների, հատկապես, քրիստոնեության եւ, ի վերջո, Աստծո դեմ:
Հայաստանում Ստամբուլյան կոնվենցիան նախկին իշխանության օրոք ընդունվել, սակայն չի վավերացվել ու չի կիրառվել: Նիկոլ հայադավի իշխանության օրոք սկսվել է կոնվենցիայի վավերացման ուղղությամբ գործընթացը (այն ներկայացվել է ՍԴ եզրակացության համար), սակայն դեռ չի վավերացվել, քանի որ Նիկոլը եւ իր ոհմակը (չարախումբը) խորհրդարանի ընտրություններից առաջ խուսափում են հանրային դժգոհության այն մեծ ալիքից, որն անխուսափելիորեն կլինի այդ դեպքում:
Որեւէ կասկած չկա, որ հունիսյան ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի»՝ ընտրակեղծիքներով եւ ընտրախախտումներով խորհրդարանական մեծամասնություն կազմելու եւ Հայաստանի վարչապետի պաշտոնում Նիկոլ հայադավի վերստին հայտնվելու դեպքում, Նիկոլը եւ իր ոհմակը Եվրամիություն Հայաստանի ընդունելության հայտ ներկայացնելուց առաջ կամ հետո հասնելու են խորհրդարանում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը: Գնալու են այդ քայլին, քանի որ Նիկոլը եւ իր ոհմակի անդամներից շատերն այդ նույն հակաաստվածային եւ հակամարդկային «արժեքների» (հակաարժեքների) կրողներն են, եւ, բացի այդ, որպեսզի Հայաստանը համապատասխանի ԵՄ չափանիշներին:
Բացի վերոնշյալից, Նիկոլի իշխանության օրոք, 2020թ. թեեւ վավերացվել է Լանզարոտի կոնվենցիան, սակայն կոնվենցիայի կիրարկումն ապահովող օրենսդրական փոփոխությունները դեռ ամբողջությամբ կատարված չեն` դարձյալ հանրային մեծ դժգոհությունից խուսափելու նպատակով: ՔՊ-ի՝ ընտրակեղծիքներով եւ ընտրախախտումներով իշխանությանը վերստին տիրելու դեպքում, եւ ԵՄ Հայաստանի ընդունելության հայտ ներկայացնելուց առաջ կամ հետո, վերը նշված պատճառներով կատարվելու են նաեւ այդ օրենսդրական փոփոխությունները, նորամուծությունները, եւ դրանից հետո վայ մեր երեխաներին եւ իրենց ծնողներին, վայ Հայաստանին ու հայաստանցիներիս:
Նախկին իշխանության օրոք ընդունված ընտանիքում բռնության մասին օրենքը թեեւ Նիկոլ հայադավի ոհմակի կողմից օրենսդրական փոփոխություններով, լրացումներով ընտանիքի համար ավելի քայքայիչ, կործանարար բովանդակություն է ստացել, սակայն այն այժմ հանրային դժգոհությունից խուսափելու նպատակով գործնականում ամբողջությամբ չի կիրառվում, բացի այդ, օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական այլ իրավական ակտեր կընդունվեն Նիկոլենց՝ վերստին իշխանության գալու դեպքում, ԵՄ չափանիշներին ամբողջությամբ համապատասխանելու եւ հայաստանցիներիս առավելապես վնասելու համար:
ԵՄ չափանիշների շրջանակում դեռ չենք անդրադառնում այն ամենին, ինչ վերաբերվում է քայքայիչ, ամբողջատիրական աղանդներին, նրանց «իրավունքներին», դրանք այլ հրապարակումների նյութ են:
Ահա թե ազատության, մարդու իրավունքների բացարձակացումը, դրա համատեքստում «իմ մարմինն իմն է, ես եմ իմ մարմնի տերը» գաղափարի (այսինքն՝ իմ մարմնի հետ կարող եմ անել այն ամենը, ինչ ցանկանամ, ինչպես ուզեմ, այնպես էլ կվարվեմ) սերմանումը, տարածումը եւ կիրառումը Եվրոպայում բարոյական ու մարմնական ինչ այլասերման են հանգեցրել եւ ինչ կործանարար հետեւանքներ ունեցել. իգամոլների, արվամոլների, երկսեռականների, մարմնավաճառների, պոռնիկների, արյունապիղծների (արյունակցական մերձավոր կապ ունեցող հարազատների հետ սեռական հարաբերություն ունեցողների), թմրամոլների, ինքնասպանների քանակը Եվրոպայում ահավոր չափերի է հասել ու գնալով աճում է:
Դեռ վերոնշյալին էլ գումարած՝ Եվրոպայում մանկապղծության դեպքերի աճը (եթե երեխան՝ աղջիկ կամ տղա, ոչ թե բռնությամբ, այլ կամավոր է տրվել հասակակցի կամ չափահասի հետ սեռական հարաբերության, դա եվրոպական որոշ երկրներում մանկապղծություն չի համարվում), սեռափոխությունը եւ սեռափոխների քանակի աճը, ահավոր չափերի հասած զոոֆիլիան (կանանց ու տղամարդկանց սեռական հարաբերությունը տարբեր կենդանիների հետ ու նրանց միջոցով իրենց սեռական ցանկությունների բավարարումը) եւ այլն, եւ այլն:
Նիկոլի եւ իր ոհմակի իշխանության գալու դեպքում եւ Հայաստանը ԵՄ չափանիշներին համապատասխանեցնելուց հետո մեր երկրում նույնպես վերոնշյալ այլանդակությունների քանակական մեծ աճ է լինելու, ինչպես նաեւ ի հայտ են գալու եւ տարածում ստանալու այլասերվածության էկզոտիկ տեսակները՝ Օվերտոնի պատուհանի լայնամասշտաբ գործադրման միջոցով: Նիկոլ հայադավի «Երկրի հակառակ կողմը» պղծագիրը վկա…
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

