«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«ՍՊՈՐՏՈՒՄ ԵՍ ԼԵԳԵՆԴԱՐ ՄԱՐԶԻԿ ԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ23 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԵԱ-Ի ՉԵՄՊԻՈՆ ԱՐԱՄԱՅԻՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Սպորտ

Iravunk. com -ի մարզական լրագրողը Գյումրիում հանդիպել ու զրուցել է Սերբիայի Զրենյանին քաղաքում կայացած Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը ոսկե մեդալ նվաճած մարզիկ ԱՐԱՄԱՅԻՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ։

- Ողջույն, Արամայիս։ Շնորհավորում ենք փայլուն հաղթանակի առթիվ։ Սա քո նորամուտն էր Մ23 տարիքայինների խմբի ԵԱ - ում ու միանգամից ոսկե մեդալ։ Հետաքրքիր է, ինչպես ստացվեց։

- Շատ շնորհակալ եմ։ Հանդես եկա 130 կգ /գերծանր /քաշային կարգում։ Որակավորման փուլում 5։0 հաշվով հաղթեցի ավստրիացի մրցակցիս Լեոնարդ Յունգերին։ Քառորդ եզրափակչում 4։1 հաշվով պարտության մատնեցի ռուս ըմբիշին Ալեքսանդր Մելեխովին, ով Մ23 տարեկանների Աշխարհի բրոնզե մեդալակիր է։ Կիսաեզրափակչում 6։0 հաշվով հաղթեցի Ուկրաինայի ներկայացուցչին։ Եզրափակչում էլ ոսկե մեդալի ճանապարհին 1։1 հաշվով հաղթեցի հունգարացի Լալլու Դարաբուշին, նա Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն է։ Ամենաբարդը այս գոտեմարտը ստացվեց, քանի որ բավականին փորձառու էր մրցակիցս, իսկ իմ նորամուտն էր այս տարիքային խմբում։ Շատ աննկարագրելի զգացողություններ առաջացան հաղթանակից հետո։ Գոհ եմ իմ արդյունքից, սակայն սրանով չեմ բավարարվելու։ Հաղթանակս նվիրում եմ իմ հայ ազգին, բոլոր զինվորներին։ Նշեմ, որ պապիկս ևս զբաղվել է ըմբշամարտով, ես պատվով եմ կրում նրա անունը ու շարունակում նրա աշխատանքը ։

- Արամայիս, սպորտում լեգենդար մարզիկ ում ես համարում։

- Սպորտում ես լեգենդար մարզիկ եմ համարում մեր գյումրեցի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին, նրա հետ նույն մարզադահլիճում պարապելը իսկապես մեծ պատիվ է բոլորիս համար, նա մեզ շատ օգտակար խորհուրդներ է տալիս, հնարքներ սովորեցնում։

- Շնորհակալություն, Արամայիս, հաճելի զրույցի համար։ Քեզ մաղթում ենք նորանոր հաղթանակներ։

- Զգացված եմ ուշադրության համար, անխափան գործունեություն Ձեր թերթին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան