Նեթանյահուն չգիտի, թե ինչպես հաղթել պատերազմում. Իսրայելի նախկին վարչապետ
ՄիջազգայինԻսրայելի նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթը խստորեն քննադատել է ներկայիս վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ պնդելով, որ նա անկարող է իսրայելականն բանակը հաղթանակի տանել որևէ ճակատում:
Ըստ նրա, Նեթանյահուի գլխավորած ներկայիս կառավարության քաղաքական ղեկավարությունը խոչընդոտում է իսրայելական բանակին հաղթանակի հասնել բոլոր ճակատներում, այդ թվում՝ Գազայում, Լիբանանում և Իրանում։
Բենեթը բացահայտորեն խոստովանեց, որ անվտանգության հարցերի նկատմամբ «քաղաքական նկատառումների» գերակշռության պատճառով բանակը զգում է մոտ 20,000 զինվորի լուրջ պակաս։ Նա դա բացատրում է կառավարության կողմից բավարար թվով ուլտրա-ուղղափառ հրեաների (հարեդի) զորակոչից հրաժարվելով: Նախկին վարչապետը գնահատում է, որ նրանց թվում կան մոտ 100,000 առողջ երիտասարդներ, որոնք զինվորական տարիքի են։ Նա կարծում է, որ նրանցից նույնիսկ մեկ հինգերորդի զորակոչը կլուծի խնդիրը։

