Իսրայելյան գլխավոր շտաբի պետը զգուշացնում է. բանակը գտնվում է ներքին ճգնաժամի եզրին
ՄիջազգայինԻսրայելյան գլխավոր շտաբի պետը զգուշացնում է. բանակը գտնվում է ներքին ճգնաժամի եզրին:
Ըստ Channel 13-ի՝ կաբինետի վերջին նիստի ժամանակ Իսրայելի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբի պետը զգուշացրել է բանակում ներքին փլուզման մասին՝ հայտարարելով. «Ես բարձրացնում եմ 10 կարմիր դրոշ»։ Սա նշանակում է տագնապի առավելագույն մակարդակը` տասը կարևոր համակարգային սպառնալիքների նույնականացումը, որոնց միաժամանակյա անտեսումը կհանգեցնի աղետալի փլուզման։
Նշելով բանակի դիմադրողականության թուլացումը, Էլալ Զամիրը ընդգծել է.
«Բանակին շտապ անհրաժեշտ է զինվորական ծառայության մասին օրենք, պահեստազորի մասին օրենք և պարտադիր ծառայությունը երկարաձգող օրենք։ Պահեստազորայինները չեն կարողանում հաղթահարել ներկայիս ծանրաբեռնվածությունը»:
Այսինքն՝ փլուզումից խուսափելու համար պետք է ընդունվեն օրենքներ, որոնք կպարտավորեցնեն պահեստազորայիններին ծառայել սիոնիստական բանակում։

