«ԱՄԵՆԱԴԺՎԱՐԸ ՏՐՎԵՑ ԼԵՀ ՄՐՑԱԿՑԻ ՀԵՏ ԹԵԺ ՊԱՅՔԱՐԸ». ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՈՒ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ ՍՈՒՐԵՆ ԱՂԱՋԱՆՅԱՆ
ՍպորտՍերբիայի Զրենյանին քաղաքում ավարտված Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը հաջող է հանդես եկել մեր երկրի հավաքականը նվաճելով 4 մեդալ, որից 2 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե։ Արմեն Բաբալարյանի գլխավորած հավաքականը թիմային հաշվարկում գրավել է երկրորդ տեղը։ Ոսկե մեդալ են նվաճել Սուրեն Աղաջանյանը 60 կգ, Արամայիս Հարությունյանը 130 կգ, արծաթե մեդալի է արժանացել Սամվել Տերտերյանը 77 կգ, իսկ բրոնզե մեդալ Մանվել Խաչատրյանը 55 կգ։Iravunk. com -ի մարզական լրագրողը զրուցել է ոսկե մեդալակիր, երիտասարդների Եվրոպայի ու Աշխարհի չեմպիոն, Զինվորականների մեծահասակների Աշխարհի չեմպիոն ՍՈՒՐԵՆ ԱՂԱՋԱՆՅԱՆԻ հետ։ - Շնորհավորում ենք, Սուրեն, հաղթանակի կապակցությամբ։ - Շնորհակալ եմ։ Հանդես եկա 60 կգ քաշային կարգում։ Մեկնարկում բացարձակ առավելությամբ 9։0 հաշվով վաղաժամ հաղթեցի ֆրանսիացի մրցակցիս։ Հետո, քառորդ եզրափակչում 10։8 հաշվով, ծանրագույն վիճակից դուրս գալով, տուշեով լեհ Թոմաշ Սկրժպչակին ու դուրս եկա կիսաեզրափակիչ փուլ։ Կիսաեզրափակչում 9։1 հաշվով պարտության մատնեցի դանիացի մրցակցիս։ Եզրափակչում էլ 9։0 հաշվով հաղթեցի Վրաստանի ներկայացուցչին։ Ամենադժվարը տրվեց լեհ մրցակցի հետ թեժ պայքարը։ Ինչ - որ պահի զգոնությունս թուլացնելու պատճառով միավորներ բաց թողեցի, բայց ֆունկցիոնալս թույլ տվեց, որ հետո ամեն ինչ հետ բերեմ։ Առջևում մեծահասակների Եվրոպայի առաջնությունն է։ Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

