Անապահով ընտանիքների աշխատունակ անդամները աշխատանքի դիմաց կստանան վարձատրություն առնվազն նվազագույն աշխատավարձի չափով

Հասարակություն

Կառավարությունն իր մարտի 26–ի նիստում ընդունել է որոշում՝ անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց տնտեսական ակտիվացման համար պայմանների բարելավման, այդ անձանց եկամուտների ավելացման ու վերջիններիս՝ աշխատաշուկա մուտք գործելու իրական հնարավորությունների ստեղծման նպատակով։

 

Ըստ այդմ՝ փոփոխություններ և լրացումներ են կատարվել Անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց վարձատրվող հասարակական աշխատանքի դիմաց աջակցության տրամադրման ծրագրում։

 

Հիմնավորման համաձայն՝ 2025 թ. արդյունքները վկայում են, որ ծրագիրը չի ապահովել շահառուների ներգրավվածություն և վերջիններիս կողմից ծրագրի նկատմամբ հետաքրքրվածություն, միաժամանակ, առկա են գործող օրենսդրական այլ կարգավորումների մասով հակասություններ, որոնք ևս ենթակա են փոփոխության։

 

Ծրագիրն ի սկզբանե նախատեսված է եղել իրականացնել Սյունիքի և Կոտայքի մարզերում, իսկ 2026 թ. հուլիսի 1-ից սկսած՝ նաև Հայաստանի մյուս մարզերում, սակայն ծրագրին՝ շահառուների մասնակցության դրական ցուցանիշները բացակայել են։

 

Առաջարկվող փոփոխություններով շահառուները հնարավորություն կունենան իրենց կողմից կատարվելիք աշխատանքի դիմաց ստանալու վարձատրություն առնվազն նվազագույն ամսական աշխատավարձի չափով։ Առաջարկվում է ծրագրի շրջանակում ընդգրկված յուրաքանչյուր անձին վճարելու համար գործատուին մեկ մարդ/օր աշխատանքային ծավալի համար տրամադրել 7000 դրամի չափով գումար՝ 3500 դրամի փոխարեն, իսկ ծրագրի տևողությունը սահմանել մինչև 12 ամիս՝ 3-12 ամսվա փոխարեն։

 

Հանվել են նաև գործատուների նկատմամբ սահմանված պահանջները, մասնավորապես՝ առնվազն երեք տարի գործունեություն իրականացնելը և տարեկան միջինն առնվազն 10 աշխատող ունենալը։ Արդյունքում՝ հնարավոր կլինի իրականում երաշխավորել անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց տնտեսական ակտիվացման համար պայմաններ՝ այդ անձանց եկամուտների ավելացման ու վերջիններիս՝ աշխատաշուկա մուտք գործելու իրական հնարավորությունների ստեղծման միջոցով։

 

Ծրագրի առաջարկվող փոփոխությունների արդյունքում ակնկալվում է ծրագրի շահառուների կողմից մասնակցության ընդգրկվածության և մասնակցության ընդլայնում, ինչպես նաև ծրագրի նկատմամբ վստահության և հետաքրքրվածության բարձրացում։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում