Փիթ Հեգսեթն ապացուցեց, որ «քրիստոնեական սիոնիզմի» հոսանքի անդամ է
ՄիջազգայինԱյն, որ ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը, այսպես ասած, «քրիստոնեական սիոնիզմի» աղանդի կամ հոսանքի անդամ է, ենթադրություններ եղել են (https://iravunk.com/?p=337128&l=am): Եվ ահա նա, Պենտագոնում քրիստոնեա սիոնիստների միջոցառում կազմակերպելով եւ այնտեղ ելույթ–աղոթք հնչեցնելով, հաստատում է այդ ենթադրությունը:
«Կոտրիր ճնշողի գավազանը, խափանիր չարագործների ծրագրերը և ջարդիր անաստվածների ատամները։
Քո զայրույթի պոռթկումով թող չարը կործանվի։ Թող նրանց «հորթերը» գնան մորթվելու, քանզի նրանց օրը եկել է՝ նրանց պատժի ժամանակը։
Թափիր Քո զայրույթը նրանց վրա, ովքեր ապարդյուն դավադրություններ են անում, և ցրիր նրանց՝ ինչպես քամու առաջ թափվող թեփը։
Տվեք նրանց իմաստություն յուրաքանչյուր որոշման մեջ, տոկունություն՝ առջևում սպասվող փորձությունների ժամանակ, անսասան միասնություն և ջախջախիչ բռնություն նրանց նկատմամբ, ովքեր արժանի չեն ողորմածության»։
Սա քրիստոնեական սիոնիզմի տիպիկ օրինակ է։ Հարկ է նշել, որ նման սիոնիստ քրիստոնյաները վնասում են ոչ միայն մուսուլմաններին, այլև քրիստոնյաներին՝ առաջին հերթին։ Պատմական քրիստոնեական եկեղեցիների շատ առաջնորդներ ուղղակիորեն քրիստոնեական սիոնիզմը անվանում են «վնասակար գաղափարախոսություն» և «մոլորեցնող»։

