Որոշեցի ռիսկի գնալ և ընդունել այս մենամարտը. չեմպիոնի մեծ վերադարձը MMA ռինգ

Մարտի 28-ին «Տաշիր արենայում» կայանալիք Hype Fighting մրցաշարը սպորտային աշխարհի ուշադրության կենտրոնում է։ Օրվա գլխավոր իրադարձություններից մեկը կարատեի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, WKN վարկածի հաղթող և MMA-ում անպարտելի ռեկորդակիր (7-0) Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանի վերադարձն է։

Սակայն այս մենամարտը սովորական մարզական հանդիպում չէ։ Սա Կամոյի առաջին ելույթն է 2025 թվականի օգոստոսին ենթարկված ողնաշարի ծանր վիրահատությունից հետո, որը լուրջ վտանգի տակ էր դրել նրա մարզական հետագա կարիերան։

Չնայած լիարժեք վերականգնման փուլի դժվարություններին՝ մարզիկը որոշել է չսպասել և ուժերը փորձել հենց այս մրցաշարում։

«Hype Fighting -ը առաջարկում էր մասնակցել, սակայն ես մտավախություն ունեի՝ արդյո՞ք ֆիզիկապես պատրաստ կլինեմ, թե՞ ոչ»,- անկեղծանում է Կամո Ունանյանը և հավելում․«Ողնաշարի վնասվածքից ու վիրահատությունից հետո և՛ դժվար է, և՛ շատ վտանգավոր նման բարձր մակարդակի մրցաշարում մենամարտելը, քանի որ դեռ լիարժեք չէի վերականգնվել ու չէի սկսել մարզումներս։ Բայց քանի որ արդեն 1 տարի 8 ամիս MMA սպորտաձևում մենամարտ չէի ունեցել, որոշեցի ռիսկի գնալ և ընդունել այդ մենամարտը»։

Կամոյի մրցակիցն իրանցի մարզիկ Ամիր Բահրամնեդջանն է, ով բավականին հաջող փորձ ունի թե՛ բոքսում, թե՛ MMA-ում (4 հաղթանակ, 2 պարտություն)։ Սակայն հայ չեմպիոնի համար մրցակցի անունն ու փորձը երկրորդական են. նրա համար առաջնայինը սեփական կամքի դրսևորումն է․«Անկեղծ ասած՝ ինձ համար տարբերություն չկա, թե ով է մրցակիցս։ Ես, ինչպես բոլոր մարտերում, տրամադրվում եմ մարտական։ Ով էլ լինի՝ նպատակը մեկն է՝ հաղթանակ»։

Ողնաշարի ծանր վիրահատությունից հետո Կամոն ոչ միայն չի ընկրկել, այլ նաև հաստատակամ է՝ այս տարի մասնակցելու է թե՛ կարատեի և թե՛ MMA-ի հեղինակավոր մրցաշարերին՝ ապացուցելով, որ կամքի ուժը սահմաններ չունի։

Թե ինչպիսի ընթացք կունենա չեմպիոնի վերադարձը, ցույց կտա մարտի 28-ը, սակայն նրա որոշումը՝ վերադառնալ ռինգ նման ծանր փորձությունից հետո, արդեն իսկ հաղթանակ է։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում