Հետ տվեք մեր «կռիլոներն ու պագռիշկաները»

Հասարակություն

Գարուն ա, անձրեւ ա արել... Ու դրա ֆոնին վարորդները Երեւանքաղաքի բոլոր փոսերը հաշված ունեն, հատկապես գիշերով, երբ ասֆալտը չկա, իսկ փոսերը անձրեւաջրերով են ողողված ու բացարձակ տեսանելիությունը չի նպաստում, որպեսզի դրանք շրջանցեն:Ցերեկով, էլի գոնե մի կերպ մեքենաներն իրար վրա բարձրանալով շրջանցում են, բայց երբ գալիս է գիշերը, ով ինչքան «կռիլո» ու «պագռիշկա» ունի քանդուքարափ անելով՝ զանգում է «խադավիկին»:

Մեքենա սարքողների աչքը լույս, բայց նրանք էլ են արդեն հոգնել, քանի որ օրը անսահման քանակությամբ ջարդուխուրդ եղած մեքենա են սարքում:Բայց ստացվում է,որ Երեւանի քաղաքապետի եւ նրա ողջ աշխատակազմի «անիվներինչեն» ասֆալտի խայտառակ վիճակը:Թե բա՝ անձրեւներ են, դեռ չենք կարող ասֆալտապատման աշխատանքներ սկսել:Բա, պարոնա՛յք, մի բան մտածեք, մի ելք գտեք: Իրականությունը նկատեք, օդերից իջեք ու իրական խնդիրներով զբաղվեք՝ մեկ-մեկ:

Ամեն տարի քաղաքացուց ահռելի գումարներ եք վերցնում մեքենաների գույքահարկի եւ բնապահպանման քողի տակ, սակայն ոչինչ չեք անում սպասարկման որակը բարելավվելու առումով:Հետեւաբար, այս ողջ շրջանի գույքահարկը հանեք վարորդների վրայից, հաշվարկ կատարեք եւ փոխհատուցում տվեք:

Պարզ բացատրում են քաղաքացիները՝ տաքսի են վարում, որ օրվա հաց հասցնեն իրենց ընտանիքներին, սակայն վաստակած գումարը տանում ու անիվ կամ այլ բան են վերանորոգում՝ ձեր անտերության մատնած փողոցների պատճառով:Որքա՞ն ու մինչեւ ե՞րբ եք ջայլամի հոգեբանությամբ շարունակելու ապրել: Այն կարկտանները, որոնք անում են վարչական շրջաններում, դիմանում են ընդամենը մեկ անձրեւի, իսկ հետո, կրկին խցանումներ, ջրափոսեր,Վենետիկի վերածվածփողոցներ ու կոտրված բազում մեքենաներ քարշակների վրա:

Նման մոտեցման համար վարորդները պետք է դիմեն իրավապահ մարմիններին փոխհատուցում եւ գույքահարկի մարման պահանջով, սակայն մինչ այս պահըչկա մի անձ, մի կազմակերպություն՝ սկսած տենդերներից վերջացրած վերահսկողներով, որ պատասխանատվության ենթարկված կլինի քաղաքում տիրող խայտառակ իրավիճակի համար:

Վերջապես խնդիրը պետք է լուծում ստանա, քանի որ անձրեւներ տեղալու են դեռ երկար, իսկ մարդիկ այդքան նյարդ, ժամանակ ու գումար չունեն կրկին«կռիլոներն ու պագռիշկաները» վերանորոգելու:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում