Ի՞նչ Ստալին,այ փորձանք…Էդուարդ Շարմազանով

Ներքաղաքական

Ի՞նչ Ստալին,այ փորձանք…նա ու՞ ր էր ,երբ Ռ.Պատկանյանը «Վարդապետարան Հայաստանի ազատիւթեան» գործն էր գրում։

 

Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ,նսեմացնելով հայ ազգային գաղափարախոսությունն ու ազգային նահատակությունը ,անամոթաբար մեր հայրենասիրության մոդելի հեղինակ է հռչակում Ստալինին։

 

Չժխտելով Ստալինի պատմական դեմք լինելու հանգամանքն ու նրա ծանրակշիռ դերը Երկրորդ աշխարհամարտի հաղթանակում, որն ի դեպ արձանագրել ու բարձր են գնահատել թե ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Ռուզվելտն ու թե Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը,այնուամենայնիվ նշեմ,որ հայոց հայրենասիրության մոդելը եղել է թե մինչեւ ԽՍՀՄ-ի ստեղծումը եւ թե դրանից հետո։

 

Արդյո՞ք ծանոթ է Փաշինյանը Ռափայել Պատկանյանի,Րաֆֆու,Գարեգին Նժդեհի,Հայկ Ասատրյանի,Հովհաննես Քաջազնունու,Լեւոն Շանթի եւ այլոց աշխատություններին։

 

Կարծում եմ՝ ոչ։

 

Կամ եթե նույնիսկ ծանոթ է,ապա չի ընկալել ,քանի որ հակառակ պարագայում դժվար թե նման անգրագետ բան հայտարարեր ԱԺ ամբիոնից։

 

Իսկ եթե նպատակը եղել է ստվեր գցել ու նսեմացնել Խորհրդային Հայաստանի հայրենասիրության մոդելի վրա,ապա պետք է նշեմ,որ այստեղ եւս թերացել է։

 

Խորհրդային Հայաստանում 1943-ին բացվեց Գիտությունների ազգային ակադեմիան,զարգացավ հայագիտությունը։

 

Հատորներով հայագիտական ու պատմագիտական գրականություն էր հրատարակվում։

 

Բացվեց Սարդարապատի հուշահամալիրը,որը խորհրդանշում էր հայ ժողովրդի 1918-ի մայիսյան փառավոր հաղթանակը զավթիչ թուրքերի նկատմամբ։

 

Ի վերջո ,Խորհրդային Հայաստանը ստեղծվեց որպես մոտ 800 հազար բնակիչ ունեցող գյուղատնտեսական երկիր,իսկ 1980-ականների վերջին Խորհրդայն Հայաստանն արդյունաբերական երկիր էր ու 3.5 մլն բնակչությամբ հանրապետություն էր։

 

Հերիք է նսեմացնեց Խորհրդային Հայաստանում կայացած սերնդի դերը։

 

Այդ սերունդը կերտեց Հայոց Երրորդ Հանրապետությունն ու Արցախյան շարժումը։

 

Այդ սերունդը Շուշի է ազատագրել,որը դու հանձնել ես։

 

Դու ատում ես ոչ թե Ստալինի «ժառանգությունը»,այլ մեր Երրորդ Հանրապետությունն ու Արցախյան հերոսամարտը։

 

Բայց դու պարտվելու ես։

 

Պարտվելու ես ,ու Հայկը կհաղթի ոսոխ բելին։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում